Պարզվում է՝ Ռոբերտ Քոչարյանը «դյուցազուն» է. «Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրում է. «Պարզվում է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «դյուցազուն» է։ Եվ այն էլ ինչպիսի՝ օրինակելի։ Հայ ընթերցասեր և սպորտասեր հասարակությունը կարող է սրանում համոզվել՝ ընթերցելով «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ հրատարակված «Դյուցազնագրքի» երկրորդ հատորը։

«Օրինակելիները» խորագրի ներքո ներկայացված է «սպորտսմեն» Ռոբերտ Քոչարյանը՝ մեկ որպես հեծանվորդ, մեկ՝ սերֆինգի սիրահար, մեկ էլ ձիասպորտի երկրպագու։ Իսկ մինչ այդ նրան ձոնված են հեղինակի՝ Վարդան Թովմասյանի, գնահատականները։

Տպավորությունն այնպիսին է, որ մինչ Քոչարյանը Հայաստանը չգիտեր, թե ինչ է սպորտն ու ինչ պիտի անել դրա զարգացման համար։ «Նրա 10-ամյա կառավարման ընթացքում սպորտային բնագավառում արձանագրվեց շոշափելի առաջընթաց։ «Ռոբերտ Քոչարյանն աշխարհում այն եզակի նախագահներից է, ով իր նախագահության ժամանակաշրջանում տարվա բոլոր եղանակներին ակտիվորեն զբաղվել է տարբեր սպորտաձևերով՝ հեծանվային սպորտ, դահուկավազք, լեռնադահուկ, լող, բասկետբոլ, սամբո, ազատ ոճի ըմբշամարտ, ձիասպորտ և սերֆինգ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս