«Մեկը թռավ ու ասաց՝ զզվել ենք ձեզնից». ԼԳԲՏ ակտիվիստ. «Ա1+»
Փետրվարի 15-ի երեկոյան Երևանի Մոսկովյան փողոցում երեք անձի կողմից հարձակման է ենթարկվել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 5 ակտիվիստ։
«Մեկը թռավ ու ասաց դե արդեն զզվել ենք ձեզանից, հայհոյանք տվեց ու սկսեց տղաներից մեկին հարվածել։ Ուժեղ խփեց բռունցքով կամ արմունկով ու սկսվեց քաշքշոց, կռիվ»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է դեպքի ականատես Ռիմա Սարդարյանը։
Բռնության հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել ակտիվիստներից մեկը։ 22-ամյա Ռիման, չնայած կարողացել է խուսափել ուղղակի հարվածներից, սակայն բռնությունն անհետևանք չի մնացել։
«Երեք օր է՝ չեմ կարողանում գիշերները քնել, ներվերից ամբողջ մեջքս ձգվում է, չեմ կարողանում ոչ մի բանի վրա կենտրոնանալ։ Դող է մեջս անընդհատ, ով կողքովս անցնում է, թվում է՝ հետևում է»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: