Վերաքննիչ դատարանը մերժել է Արտակ Բուդաղյանի պաշտպանի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժել է 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպանի բողոքը: Այս մասին 168.am-ին հայտնեց Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ դատարանի այս որոշումը բողոքարկելու է վճռաբեկ դատարանում:

Ինչպես հայտնի է, Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013 թ ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող, Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արտակ Բուդաղյանին մեղավոր էր ճանաչել և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել էր տուգանք՝ 120 հազար դրամի չափով: Կիրառելով համաներում հայտարարելու մասին որոշումը՝ դատարանը որոշել էր Արտակ Բուդաղյանին ազատել պատիժը կրելուց:

Հայկ Ալումյանը պահանջում էր արդարացնել Արտակ Բուդաղյանին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29