Սոցիալական բյուջե՝ առանց սոցիալական զարգացման
Tsayg.am-ը գրում է. Գյումրու ավագանին անցած տարեվերջին հաստատեց 2016 թվականի համայնքային բյուջեն` ծախսերն ու եկամուտներն հավասարազոր են, այն կազմում է 3 մլրդ 106 մլն դրամ: 1 մլրդ 966 մլն 760 հազար դրամ պետության կողմից դոտացիա է հատկացվել` 100 մլն-ով ավել 2015-ից: Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը մեր գործընկեր Անի Բաղդասարյանի հետ զրույցում նշել է` բյուջեն սոցիալական ուղղվածության է, այն թույլ է տալիս սոցիալական շատ խնդիրներ լուծել: