Բաժիններ՝

Բոլշևիկյան մանկապիղծի անվամբ փողոց՝ զբոսաշրջային Դիլիջանում

tesankyun.am-ը գրում է. Զբոսաշրջային Դիլիջան քաղաքում կան Կալինինի, Մյասնիկյանի, Կամոյի, Մաքսիմ Գորկու անունը կրող փողոցներ: Միխայիլ Կալինինը , որին կոչում էին «համամիութենական ծերուկ», ըստ նրա կենսագիրների` մանկապիղծ էր:

Կամոն՝ Սիմոն Տեր-Պետրոսյանը ֆանատիկորեն նվիրված էր հեղափոխությանը, ահաբեկիչ էր, բազմիցս ահաբեկչական ակտեր է իրականացրել: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանին կայքը հարցրել է, թե ինչու չե?ն փոխում Կալինինի,Կամոյի փողոցների անվանումները: Քաղաքապետն ասել է, որ այդ փողոցների վերանվանումներից հետո պետք է փոխվեն նշված փողոցների տներում ապրող դիլիջանցիների անձնագրերում բնակության վայրի վերաբերյալ նշումները, այդ բնակիչների բնական գազի, էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրամատակարարման բաժանորդների փաստաթղթերը, նշված փողոցներում անշարժ գույք ունեցող անձանց սեփականության վկայականները: Իսկ սեփականության իրավունքի նոր վկայական ստանալու ծախսերը մոտ 40 հազար դրամ են կազմում:

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում կան Նոյեմբերի 29-ի, 26 Կոմիսարների փողոցներ: Նոյեմբերյան անունը սահմանամերձ բնակավայրին 1920թ. նոյեմբերի 29-ին Ադրբեջանից Իջեւան 11-րդ Կարմիր բանակի ներխուժման կապակցությամբ է տրվել: 1990-ական թվականների երկրորդ կեսին փորձ եղավ փոխելու Նոյեմբերյան քաղաքի անունը, սակայն նոյեմբերյանցիները մտածելով, որ քաղաքի անունից կարեւոր է իրենց սոցիալական պայմանների բարելավումը, բոյկոտեցին տեղական այդ հանրաքվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս