Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
«Ահագին ուշ եմ ուշքի եկել, չէի հասկանում՝ ինչ է կատարվել, միայն ճվճվում էին՝ դուրս եկեք, հեսա ավտոբուսը կպայթի։ Ու զարթնել եմ այդ իրավիճակի մեջ ու գետնին ընկած, նստարանները՝ վրաս, գիտեի, թե էլի քնած եմ։ Մեկ էլ այն եմ հիշում, որ հիվանդանոցում էի արդեն»:
Նոյեմբերի 23-ին, ժամը 18.05-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Թեմուր Ս.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակիչներ, ամուսիններ Սերյոժա Շ.-ն և Լիլիա Ք.-ն նույնաբովանդակ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2011 թվականին իրենց դիմումի հիման վրա նախապատրաստվող նյութերով ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը կեղծ բացատրությունների հիման վրա մերժել է քրեական գործ հարուցելը, որի դիմաց Ողջի գյուղի նախկին գյուղապետը քննիչին որպես կաշառք տվել է իրենց պատկանող շուրջ 6 հեկտար մակերեսով հողատարածքը:
Ռուսաստանի արտգործնախարարությունը ռուսներին խորհուրդ չի տալիս մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
«Տեռորիստի անուն կցվեց իմ վրա, բայց դա իրականությանը չի համապատասխանում»,- ըստ aravot.am-ի՝ այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ասաց ամբաստանյալի կարգավիճակում գտնվող, Միջազգային Դուքենդոյի եւ Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին այցելել է Լոս Անջելեսում գործող հայկական վարժարաններ, ինչպես նաև հանդիպում է ունեցել մի խումբ բարերարների հետ:
Գործով մեղադրյալ 43-ամյա Ա.Մարգարյանը 2010-2013թթ. հանդիսացել է հայաստանյան բանկերից մեկի «Շենգավիթ» մասնաճյուղի կառավարիչը։ Նախնական քննությամբ պարզվել է, որ 2011 թվականի գարնանն իր ծանոթներից մեկի՝ գործով տուժող Վ.Պետրոսյանի հետ հերթական հանդիպումներից մեկի ժամանակ Ա.Մարգարյանը տեղեկացրել է բանկին պատկանող, Արշակունյաց պողոտայում գտնվող տարածքներից մեկի վաճառքի մասին՝ նշելով, որ կարող է օգնել Վ.Պետրոսյանին` այն ձեռնտու պայմաններով՝ 110.000 ԱՄՆ դոլարով, ձեռք բերելու հարցում։ Տարածքին ծանոթանալուց հետո վերջինս առաջարկի նկատմամբ դրսևորել է հետաքրքրություն։
Մոտ 2,5 ամիս անհետացած և նոյեմբերի 2-ին ոստիկանություն ներկայացած՝ Երևանի «Ոսկու շուկայի» աշխատակից Նելլի Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 24-ին, աշխատանքի է վերադարձել:
«Զահի լեռան վերագրավումը վերջին ուրախալի լուրն է, ինչը տոնական է համարվում մեր շրջանում և ամբողջ երկրում ընդհանրապես: Լեռը, իր տեղադրվածությամբ, իշխող դիրք ունի շրջապատի հանդեպ, ճիշտ է, Կասիոս լեռան նման բարձր չէ, բայց Քեսաբի ու մերձակայքի ամենաբարձր գագաթն է, որ շրջապատված է հովիտներով: Հենց այդ հովիտներում էլ զինյալները իրենց թաքստոցներն են տեղադրել, որոնցում պաշտպանվում են ցուրտ եղանակին և ռմբակոծման ժամանակ»,- նշեց քեսաբաբնակը:
Նոյեմբերի 19-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Կորյունի փողոցում գտնվող «ԱՅԲ» կրթական հիմնադրամի սենյակից նոութ-բուք գողանալու մասին:
Սոչիում Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել՝ կապված Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում խոցված ռուսական ինքնաթիռի վերաբերյալ:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վարդերեսյանների և Աբաջյանների ընտանիքին՝ հայ թատրոնի և կինոյի մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ծեծկռտուքի ժամանակ Յ.Մանուչարյանը ոտքով երկու անգամ հարվածել է Հ.Զաքարյանի դեմքին: Առաջին հարվածը հասցրել է Հարություն Զաքարյանի ճակատային աջ հատվածին, երկրորդը՝ աջ աչքին, որն ուղեկցվել է աջ աչքի տեսողության կորստով: Արդյունքում՝ Մուշեղ Զաքարյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության, իսկ Հարություն Զաքարյանի առողջությանը՝ ծանր վնաս։
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել Իջևան քաղաքի երկու առանձնատները սնուցող գազահաշվիչ սարքերը գողանալու մասին:
Նոյեմբերի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին սպասվում են տեղումներ:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. նոյեմբերի 24-ին, 87 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, «Երևանի պատվավոր քաղաքացի», Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:
Նոյեմբերի 24-ին, ժամը 13.41-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 81 շենքի մոտ գտնվող անասնագոմում դի կա:
«Նոր Հայաստան» ճակատը հայտարարություն է տարածել, թե ոստիկանության ծառայողներն այցելել են իրենց ակտիվիստներից մեկի ծնողների բնակարան՝ դրանից հետևություն անելով, թե ուժային մարմինները գաղտնալսում ու հետևում են ակտիվ ընդդիմադիր քաղաքացիներին:
Նոյեմբերի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:
Վարդուհի Վարդերեսյանի կյանքն իսկական նվիրում էր մշակույթին, մասնավորապես թատրոնին ու կինոյին, որտեղ խաղացած բազում անկրկնելի դերերով ու կերպարների ինքնատիպ մարմնավորումով նա զարգացրեց հայկական դերասանական արվեստի լավագույն ավանդույթները:
Նոյեմբերի 24-ին, ժամը 13.27-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են գնացքը և «ՎԱԶ-2107» մակնիշի ավոտմեքենան:
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում քննարկվել է Քր. դատ. օր.-ի 21-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի քննության արդյունքում ՀՀ Սահմանադրական դատարանի 19.11.2015թ. կայացրած որոշումը:
«Էս մարդը խաբում ա. ձերբակալեք էս կարգի չինովնիկներին». Հրանտ Բագրատյանը՝ ԱՎԾ պետի մասին:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին, «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հայրը եւ նրա ներկայացուցիչը երեկ հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե եւ ծանոթացել հանձնաժողովում ընդգրկված փորձագետների ցանկին: