Բաժիններ՝

Հայաստանում երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքը կտրվի մրցութային կարգով

Կառավարութունը հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ օրինագծով ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքը կտրվի մրցութային կարգով, որը հնարավորություն կտա կազմակերպությանն ընտրելիս հաշվի առնել վերջինիս ընդերքօգտագործման ոլորտում նմանատիպ աշխատանքների փորձը, ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը:

«Բացի այդ, հաշվի կառնվի ընկերության նորագույն մեթոդների և տեխնալոգիաների կիրառումը, միջազգային փորձի հաշվառումը, նախատեսվող ներդրումների ծավալը, ստեղծվելիք աշխատատեղերի քանակը, մրցույթի մասնակիցների կողմից առաջարկվող՝ աշխատանքների կատարման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության անվտանգության և տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները, ֆինանսական և տեխնիկական կարողությունները»,-­ ասաց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս