
Մհեր Սեդրակյանի որդու հարսանիքին էլիտան չի մասնակցել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Բելիաջիո» ռեստորանում տեղի է ունեցել Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի կրտսեր որդու հարսանիքը։ Նա ամուսնացել Է Գրիգորի Մարգարյանի՝ Բելաջիոյի Գրիշի եղբոր՝ Սերգեյի դստեր հետ։ Որքան էլ զարմանալի է, հարսանեկան տոնախմբությունը եղել է փոքր մասշտաբի՝ հարազատներ ու մտերիմներ, և հնարավորինս զուսպ։ Քաղաքական էլիտան ներկայացված չի եղել։ Հիշեցնենք, որ նորապսակները նշանվել են տարիներ առաջ, մեծ նշանդրեք արել, և դեռևս 2014-ին էր խոսվում նրանց հարսանիքի մասին»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: