Նոյեմբերի 19-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1970 թ. ծնված Արտյոմ Խաչատրյանին, որը տեղում մահացել էր:
Արարողության մասնակիցները նշել են, որ հայ բնանկարչության և դիմանկարչության ճանաչված վարպետ Եղիշե Թադևոսյանի կիսանդրին մայրաքաղաքի բնակիչների համար կլինի նրա անցած ստեղծագործական ուղու յուրօրինակ վերհուշ:
Մալիում սկսել են Radisson Blu հյուրանոցում երեկ տեղի ունեցած ահաբեկչության մասնակից կասկածյալների որոնումները: Այս մասին տեղեկացնում է ֆրանիսական BFM TV-ն: Վերջին տվյալներով՝ երեկվա ահաբեկչության հետևանքով զոհվել է 27 մարդ:
Կասկածյալ վստահեցնում է, որ նոյեմբերի 14-ից հետո չի տեսել Աբդեսլամին: Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչությանն աջակցելու, ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու և անօրինական զենք ունենալու համար:
SkyNews-ը տեղեկացնում է, որ Նոր Զելանդիայում ուղղաթիռը վթարի է ենթարկվել՝ կորցնելով կառավարումը:
Սուպերմարկետի տեսախցիկն արձանագրել է կաշվե վերարկուն գողացողին:
«Բաղրամյանում երիտասարդները ցույց տվեցին դեղին քարտը, հիմա արդեն կարմիր քարտ ենք ցույց տալիս իշխանություններին»,- ասաց շարժման նախաձեռնող խմբի անդամ Փայլակ Թևանյանը: Նա նշեց, որ նոյեմբերի 23-ին կառավարության շենքի դիմաց հավաքվելու և ներկայացնելու են բոլոր փաստերը, թե ինչ արժեն ապրանքներն հիմա ու ինչքան է դրանց իրական արժեքը:
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերգծով այլեւս նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանը արտագաղթել է Հայաստանից: «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ նա գրին քարտ է շահել եւ օրերս մեկնել է Ամերկայի Միացյալ Նահանգներ:
Լոռու մարզի Աքորի գյուղում ինքնասպանություն է տեղի ունեցել:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ի ժամը 8.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նոյեմբերի 20-ին, ժամը 22.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցում այրվում է ավտոմեքենա:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Շատ ավելի պարզ պայմաններում մենք չափազանց զգույշ ենք: Ինչպե՞ս կվերաբերվի մեզ դասախոսը, եթե ոտքներս ոտքին գցած պատասխանենք քննության հարցերին: Կամ արդյո՞ք մեզ թույլ կտանք նման կերպ նստել հիմնարկի տնօրենի մոտ, որտեղ փորձում ենք աշխատանքի ընդունվել, կամ էլ` եթե նախագահի մոտ ընդունելության լինենք:
Ես դժվարանում եմ կարդալ Աստվածաշունչը, որովհետև այն բարդ լեզվով է գրված: Ինչո՞ւ է այն այդքան անհասկանալի, եթե ուղղված է ողջ մարդկությանը։
Գարեգին Նժդեհ փողոցում արդեն 2 օր «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները կատարում են վթարավերականգնողական աշխատանքներ:
Բռնվեցին հանցանքի վայրում. օպերատիվ նկարահանում:
Նոյեմբերի 20-ին, ժամը 19.22-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում՝ (4-րդ ոլորան) տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և սահել ձորը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 32-ամյա տղամարդուն դանակահարելու և ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, ինքնությունը, ովքեր հանդիսանում են պայմանագրային զինծառայողներ։
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում յուրացումներ կատարելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան:
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 22.40-ին, Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Մկրտիչ Ա.-ն:
Երեկ Շիրակի մարզի Գուսանա գյուղում ինքնասպան է եղել 1984 թվականին ծնված Վոլոդյա Արարատի Հովհաննիսյանը, որը պայմանագրային զինծառայող էր ՌԴ սահմանապահ զորքերում:
Միսակ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիսի 7-ին ընկերների հետ գնացել է Այրում քաղաք, որպեսզի իր ընկեր Դ. Ա.-ն տեսակցի կնոջը՝ Ռ. Ս.-ին: Այդ ժամանակ Ռ. Ս.-ի մայրը՝ Ռ. Մ.-ն, դանակահարել է իրեն՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը քաղաքացիներից եղանակի վերաբերյալ բազմաթիվ հարցումներ է ստանում:
«Իրենք ասում են, որ Արտակ Բուդաղյանին այնուամենայնիվ հենց դեպքի հաջորդ օրը վերագրվում էր հանցագործություն, դրա համար է գործն ուղարկվել ՊՆ քննչական մարմնին: Հարգելի դատարան, քրեական գործը չէր հարուցվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկ: Քրեական գործը չէր հարուցվել Արտակ Բուդաղյանի կողմից որոշակի գործողություններ կատարելու փաստի առթիվ՝ երկու: Արտակ Բուդաղյանին մեղադրանք չէր առաջադրվել՝ երեք: Արտակ Բուդաղյանը գործով կասկածյալ չէր՝ չորս: Այս չորս տարբերակներից որևէ մեկը գոյություն չուներ: Ինչպե՞ս պետք է հասկանալ հակառակ կողմի այն պնդումները, որ այդ պահին Արտակ Բուդաղյանին հանցագործություն էր վերագրվում»:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Կարեն Գ.-ն:
Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը նախաքննական մարմինը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատախազին: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ 5-օրյա ժամկետում դատախազը համապատասխան որոշում կկայացնի:
Նոյեմբերի 18-ին, ժամը 21.45-ին, 1991 թ. ծնված Վահիդ Փ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, խոզաբուծական անասնագոմի դիմաց մի տղամարդ վիճաբանել է իր հետ և ծեծի ենթարկել` պատճառելով վնասվածքներ:
Նոյեմբերի 20-ին, ժամը 15.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի հիվանդանոցում ռումբ է տեղադրված: