
Թունավորում՝ գազօջախից արտանետված շմոլ գազից

Հոկտեմբերի 11-ին, ժամը 8-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Անգին Գ.-ն, 1986 թ. ծնված Անահիտ Գ.-ն, 1974 թ. ծնված Արթուր Ն.-ն, 1974 թ. ծնված Զոյա Ղ.-ն, 1985 թ. ծնված Սյուզաննա Ե.-ն, 1965 թ. ծնված Ջեմա Ղ.-ն, 1994 թ. ծնված Քնարիկ Ղ.-ն:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին 1986 թ. ծնված Արազ Գ.-ն հաղորդում է տվել, որ իր տանը հարազատները թունավորվել են գազօջախից արտանետված շմոլ գազից:
Կատարվում է քննություն: