Որ և քանի ընտանիքների է վերաբերելու գազի և էլեկտրաէներգիայի գների իջեցումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ գազի և էլեկտրաէներգիայի գների իջեցումը կվերաբերվի սոցիալական անապահով խմբերում հաշվառված մոտ 131 հազար ընտանիքների: Թե որքանո՞վ կնվազեն գները, նախարարը դեռևս դժվարացավ նշել:

«Առաջիկա մեկ ամսում մենք կունենանք կոնկրետացված մոտեցումներ»,- ասաց Ա.Ասատրյանը:

Անդրադառնալով «Բնակարան` առանց կանխավճարի» ծրագրին, նախարարը նշեց, որ դրա շուրջ քննարկումները ևս շարունակվում են: Նա չհամաձայնեց, որ ծրագրի հաստատումը ձգձգվում է, որպեսզի ընտրություններից առաջ այն մատուցվի հանրությանը և նախընտրական դիվիդենտներ բերի:

«Ես բացարձակ այդ կարծիքին չեմ, որ ձգձգումներ կան, դա աշխատանքային պրոցես է: Բազմաթիվ գերատեսչություններ և նախարարություններ են ընգրկվում այն ծրագերում, որոնք վերաբերվում են ոչ միայն մեկ նախարարությանը»,- նշեց Ա.Ասատրյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս