Բաժիններ՝

«Հայ-իսրայելական ֆորումը կարող է քննարկել հակամարտող երկրներին զինամթերք չմատակարարելու հարցը». Ցինկեր

Կնեսետի նախկին պատգամավոր, Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի հիմնադիր Ալեքսանդր Ցինկերի խոսքով` հայ-իսրայելական նորաստեղծ ֆորումը խթան է հանդիսանալու Հայաստանի եւ Իսրայելի միջեւ կապերի ամրապնդման համար:

«Հասարակական ֆորումի ստեղծման գաղափարն առաջացավ դեռեւս 2015 թվականին Երեւանում գործընկերներիս հետ հանդիպումների ժամանակ: Ֆորումի գործունեությունն ազգային դիվանագիտության զարգացման հիմքով պետք է ձեւավորի իսկապես գործող մի հարթակ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտերում մշտական համագործակցության համար: Ես ուրախ եմ, որ մեր գաղափարի իրականացմանն աջակցեցին միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ալեքսանդր Ցինկերը, ով ընտրվել է ֆորումի համան խագահ իսրայելական կողմից:

Ֆորումը ծառայելու է որպես հարթակ երկու երկրների գիտական, մշակութային, տեխնոլոգիական, առողջապահական, զբոսաշրջային եւ գործարար տարբեր ոլորտներում համագործակցության համար: Հարցին, թե արդյոք բացի նշված ոլորտներից ընդգրկվելու են համագործակցության այլ ոլորտներ, օրինակ` պաշտպանական, նա պատասխանեց.

«Ֆորումը չի պատրաստվում կատարել ո՛չ երկու երկրների առեւտրաարդյունաբերական պալատների, ո՛չ գործարար եւ ինստիտուցիոնալ կառույցների աշխատանքները: Մեր նպատակն է ապահովել երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնումը, խնդրահարույց իրավիճակների վերհանումը եւ դրանց չեզոքացման ուղիներ փնտրելը եւ ընդհուպ մինչեւ հարցերի բարձրաձայնումը խորհրդարանական եւ կառավարական մակարդակներում: Այդ հարցերին կարող են առնչվել դիվանագիտական հարաբերությունների բարձրացումը այլ մակարդակի, վիզային ռեժիմի վերացումը, իսրայելական տեխնոլոգիաների ներդրո մը տարբեր ոլորտներում, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող հայ ծրագրավորողների ներգրավումը բարձր տեխնոլոգիական նախագծերի համատեղ իրականացման գործում եւ այլն»,-ասաց Կնեսետի նախկին պատգամավորը` նշելով, որ ֆորումի նպատակներից մեկը կարող է դառնալ հակամարտության մեջ ներգրավված երկրներին զինամթերքի փոխադրումների սառեցման հարցը:

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի եւ Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Կնեսետի Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի մասնակցությամբ մ եկնարկեցին հայ-իսրայելական համագործակցության հասարակական ֆորումի ձեւավորման աշխատանքները:

Հայկական կողմից ֆորումը համանախագահել է ՀՀ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտության դոկտոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս