«Երեխայի անձնական տվյալներ մշակողները, այդ թվում՝ պետական մարմինները և լրատվամիջոցները, անձնական տվյալները պետք է հրապարակայնացնեն միայն օրինական նպատակով՝ նպատակին հասնելու համար պիտանի, անհրաժեշտ և չափավոր ծավալով»,- այս մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության մարտի 21-ին հրապարակած խորհրդատվական որոշման մեջ:
Ոստիկանությունը՝ բնակարանային գողությունների հետքերով:
Մարտի 22-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Մուրացանի փողոցի թիվ 113/Ա հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սարգիս Մ.-ին:
ՀՀ քննչական կոմիտի նախագահ Աղվան Հովսեփյանը մարտի 21-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Ջեյմս Բ.Քոմիի հետ:
Սերոբ Դարբինյանը ծնվել, մեծացել է Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտը (ներկայումս` Երևանի գեղարվեստի ակադեմիա) 1996 թվականին ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ:
Արյունոտ հաշվեհարդարի հեղինակը մերձավորն էր:
«Մի քանի ժամից Մաշա և Միշա արջերը կլքեն իրենց ճաղավանդակները և կհայտնվեն վայրի բնության գրկում։ Սա հնարավորություն ու հույս է բոլոր վայրի կենդանիների համար, որոնք անարդարացիորեն հայտնվել են ճաղավանդակների ներսում՝ անազատության մեջ։ Մեր հիմնադրամները, ստանալով Բնապահպանության նախարարության աջակցությունը, համագործակցել և հասել են այն մեծ արդյունքին, որն ունենք այժմ։ Հա յաստանն այժմ վառ օրինակ է մի առաջադեմ երկրի, որը հարգանքով է վերաբերվում կենդանիներին։ Բրավո։ Մերսի», – ասել է «Բրիժիտ Բարդո» հիմնադրամի հիմնադիր, աշխարհահռչակ ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոն։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Նարինե Մկրտչյանը հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանին:
Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպանությունը բելգիական կոմղի հետ ճշտում է` արդյոք ահաբեկչության զոհերի և վիրավորների շրջանում կան ՀՀ քաղաքացիներ կամ հայազգի անձինք:
Ոստիկանության հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ շարունակվում է:
Փարիզ հրապարակուող «Նոր Յառաջ» պարբերականը ֆրանսական աղբիւրէ մը առնելով իր տեղեկութիւնը Լիոնի թեմէն ներս առկայ սքանատալի մը մասին գրած է: Թերթը, որ իր տեղեկութիւնը առած է ֆրանսական «Le Progrès»-էն գրած է, թէ «մինչ Լիոնի թեմը մանկամոլութեան ծանրակշիռ պնդումներ կը դիմագրաւէ այս օրերուն, այլ գայթակղութիւն մըն ալ ի յայտ եկաւ Հայց. Եկեղեցիէն ներս:
2015թ. դեկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների երկու գործեր դատարանի որոշմամբ միացվել են՝ համատեղ ընթացք տալու համար:
Այս տարվա ապրիլի օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության տարածքում կլինի նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը նորմայից ավել, այսինքն` ակնկալում ենք տեղումնառատ ապրիլ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Անի Մաջնունյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության շարժառիթները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Վարդգեզ Գասպարին հրապարակային կերպով սոցիալական ցանցերում վիրավորանքներ է հասցրել հանրային պաշտպաններին, այն բանի համար, որ հանրային պաշտպանի գրասենյակը քրեական գործով հանրային պաշտպաններով էր ապահովել Վարդգեզ Գասպարիին:
Միհրան Պողոսյանի հրամանով Շիրակի մարզային բաժնի հաշվապահ Ա․Խ․-ի նկատմամբ նշանակվել էր ծառայողական քննություն և կասեցվել էին վերջինիս լիազորությունները։
«Զվարթնոց» օդանավակայանից ուղիղ թռիչքներ Բելգիա և Բրյուսել չեն իրականացվում, այլ միայն տրանզիտային եղանակով. Երևան-Մոսկվա-Բրյուսել, Երևան-Կիև-Բրյուսել և այլն:
Զենք-զինամթերքը կամովին հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
«Մենք պետք է անենք հնարավորը, որ մեր հանրությունը վստահի ընտրությունների ընթացքին և արդյունքին: Ինչպե՞ս պետք է դա անենք, սա արդեն պետք է քննարկենք բոլորս»,- այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կազմակերպված հասարակական լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ուժեղացված ծառայություն հանրապետության մարզերում:
Մարտի 18-ին, ժամը 19.18-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 1995 թ. ծնված Սերգեյ Խ.-ն, ով ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դեֆրեյնին եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Սիգֆրիդ Բրակեին՝ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ:
«Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում և մետրոյում իրականացված ողբերգական պայթյուններից հետո Բրյուսելում ՀՀ դեսպանատունը կապի մեջ է երկրի բոլոր պատկան մարմինների հետ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց դեսպանատան խորհրդականը, ով նաև տեղեկացրեց, որ դրությունը լարված է, և դեսպանն այս պահին չի կարողանա զրուցել 168.am-ի հետ:
«Որևէ հիմք չկա այդ խոսակցությունների համար»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, որ ՀՅԴ-ն կոմպրոմատ է գտել նախկին նախարար Արմեն Աշոտյանի վրա, դրա համար են նրան փոխարինել դաշնակցական գործչով:
Մարտի 20-ին, ժամը 11.30-ին, 1949 թ. ծնված Լարիսա Մ.-ն ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն պատկանող խանութ-կրպակի հետևի մասի ցինկապատ թիթեղը կտրելով` մտել են ներս և գողացել տղամարդու 40 զույգ կոշիկ` պատճառելով 320.000 դրամի նյութական վնաս:
Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մարտի 27-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում` տեղումներ:
1974 թ. ծնված Մարզպետունի Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ մարտի 20-ին, ժամը 14.20-ին, փախցրել են Երևանի Ամիրյան փողոցի թիվ 15 շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան:
«Այստեղ ընդգրկված են այն ուսանողները, որոնք համապատասխանում են չափորոշիչներին, այսինքն՝ թիվ դրված չէր, որ անպայման 800-ին մոտ ուսանողներ պետք է ստանան»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյան:
Մարտի 17-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող Հովհաննես Հարությունյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակցին: ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ տեղի ունեցածը սպանություն է:
Մարտ ամսում տեղացած ձյան և 0-ից ցածր ջերմաստիճանի հետևանքով Քաշաթաղի շրջանում պտղատու այգիները ցրտահարվել են: