«Կոմպրոմատներով աշխատելու ժամանակն անցել է». Լևոն Մկրտչյանը՝ Արմեն Աշոտյանի դեմ կոմպրոմատներ ունենալու մասին
«Որևէ հիմք չկա այդ խոսակցությունների համար»,- այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, որ ՀՅԴ-ն կոմպրոմատ է գտել նախկին նախարար Արմեն Աշոտյանի վրա, դրա համար են նրան փոխարինել դաշնակցական գործչով:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե խոսվում է, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնը չպետք է տրվեր ՀՅԴ-ին, բայց տրվեց, քանի որ ՀՅԴ-ն կոմպրոմատ է գտել նախկին նախարարի դեմ, Լ. Մկրտչյանն այսպես պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ինչ պետք է տրվեր, ինչ չպետք է տրվեր, գտնում եմ՝ այդ խոսակցությունները որևէ հիմք չունեն, վստահ եմ, որ չունեն: Մենք այդ գործելաոճը չենք օգտագործում մեր գործունեության մեջ, կոմպրոմատներով աշխատելու ժամանակն անցել է»:
Հարցին՝ Արմեն Աշոտյանը Բժշկական համալսարանի խորհրդի նախագահն է, հնարավո՞ր է՝ փոփոխություն լինի, Լ. Մկրտչյանը պատասխանեց, որ դա բուհն է որոշում, բայց ինքը կարծում է՝ պաշտոնով չպետք է պայմանավորված լինի դա: Հարցին՝ Դուք չե՞ք հավակնում լինել, նա այսպես արձագանքեց. «Ես որևէ բուհի խորհրդի նախագահ ինձ չեմ պատկերացնում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: