Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Գյումրիի Արագած 7-րդ թաղամասի 4/Բ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Աշոտ Ս.-ն:
Մաշտոցի պողոտայում «Նոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած ակցիայի ժամանակ Ոստիկանության կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 14 անձ:
168.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվա-Երևան ինքնաթիռը պայթեցնելու տեղեկությունների վերաբերյալ:
Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ գործընկերջս՝ Ն. Զոհրաբյանի հնչեցրած հարցի հետքերով.. Չպահանջված գովազդային հաղորդագրությունների խնդիրը մինչ այս էլ գտնվել է ՀՀ արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, և Ազգային Ժողովում այս խնդրի մասին բարձրաձայնած պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը ևս մեկ առիթ էր, որպեսզի ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ուսումնասիրի xopan.am-ից բջջային հեռախոսահամարներին ստացված հաղորդագրության իրավաչափությունն ու դրա վերաբերյալ ներկայացնի իր խորհրդատվական որոշումը:
Մարտի 25-ին հատկապես Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վրկ արագությամբ:
Մարտի 23-ին, ժամը 11-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի վարչական տարածքում գտնվող ավազի հանքում «T-130» տրակտորը քարշակել է «ՄՈԱԶ» տիպի տեխնիկան, որի ընթացքում բախվել են իրար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Դավիթ Կարապետյանը և Հայկարամ Մխիթարյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ` ազատվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալների պաշտոններից:
1968 թ. ծնված Աննա Ա.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի մոտ` կանգառում, իր պայուսակից գողացել են 5.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 4.000 դրամ, 8.000 ռուբլի, 2 եվրո, տարբեր զեղչային և կուտակային քարտեր ու բանկային քարտ` պատճառելով 66.500 դրամի նյութական վնաս:
«Նոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Մաշտոցի Պողցոտայում ի պաշտպանության Գևորգ Սաֆարյանի: Նրանք մեխերով շղթա էին ամրացրել փողոոցում, և իրենք էլ իրենց կապել էին այդ շղթային:
168.am-ին ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ տեղեկությունը ստուգվում է:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 24-ին առողջապահության համակարգի աշխատակիցներին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Կարինե Աթայանին և նրան մաղթել հաջողություններ պատասխանատու գործում:
Այսօր՝ մարտի 24-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել:
Մարտի 24-ին, ժամը 08.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ուլնեցի-Ռուբինյանց ավտոմայրուղու մոտակայքում այրվում է տնակ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19800 կգ հավի սառեցված աղացած միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:
«50 քաղաքացիներ ավտոմեքենաներ են ներկրել, և նրանցից պահանջել են ԱԱՀ վճարել: Մարդիկ բողոքում են, որ ԱԺ-ում Վարդան Այվազյանը՝ այս օրենքի հեղինակը, որ էդպես ուզում է անունը բարձրանա, խոսում էր, քննարկում էր, որ փետրվար ամսվա ընթացքում ներկրված մեքենաներն ազատեն ԱԱՀ-ից: Հիմա մարդիկ գնացել են՝ փաստի առաջ են կանգնել: Հիմա հազարավոր մեքենաներ են ներկրվելու Հայաստան, այս 50 մարդի՞կ պիտի տուժեն: Թող այդ ԱԱՀ-ն չվճարեն, էլի»,- ասաց Տ. Հովհաննիսյանը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սևակ Համբարձումյանի մահվան հանգամանքները։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը համանախագահության առաջարկ է ստացել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից մայիսի 23-28-ը կայանալիք ասամբլեայի ընթացքում: Այս մասին այսօր Արմեն Մուրադյանն ասաց կառավարության նիստի ավարտից հետո՝ անդարադառնալով մամուլում այսօր տարածված տեղեկություններին, որ Արմեն Մուրադյանը առաջիկա մայիսին ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ որպես նախագահի տեղակալ։
Կապանում զինծառայող է մահացել: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ մահացածը Սևակ Հովհաննեսի Համբարձումյանն է:
Մարտի 24-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի Բ թաղամաս 6-րդ փողոցի թիվ 11 տան տանիքը:
Մարտի 24-ին, ժամը 10.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Քարագլուխ գյուղի մոտակայքում, առկա է քարաթափման վտանգ:
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն իր դիմումի համաձայն ազատվել է ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնից:
«Հիմա դուք 4 մլրդ 304 մլն որ պլանավորել եք, բա որ չհավաքագրեք այդ գումարները, ի՞նչ եք անելու: Կառավարությունից ակնկալիք չունենաք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում մարտի 23-ի վաղ առավոտյան նախնական տվյալներով ինքնասպանություն գործած 70-ամյա կնոջ հարեւանները պնդում են՝ նա այդ քայլին է դիմել պարտքերի պատճառով:
Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում:
Լայն սպառում ունեցող 54 անուն դեղերի գները 2016թ. մարտ ամսին 2015թ. դեկտեմբերի համեմատությամբ նվազել են միջին հաշվով 1.4 տոկոսով:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Մարտի 23-ին ժամը 14:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի մայրուղու 106-րդ կիլոմետրում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մարտի 24-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սույն թվականի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 07.54-ին (Գրինվիչի ժամանակով` 03.54-ին) ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 2.5 մագնիտուդով երկրաշարժ: