Զինծառայող Հովհաննես Հարությունյանին սպանել են. ծառայակցին մեղադրանք է առաջադրվել

Մարտի 17-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող Հովհաննես Հարությունյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակցին: ՀՀ Քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ տեղի ունեցածը սպանություն է:

Քրեական գործի շրջանակներում Հովհաննես Հարությունյանի ծառայակից ընկերոջը սպանության հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանաքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Նշենք, որ ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ նախնական տվյալներով՝ մարտական դիրքում թույլ է տրվել զենքի հետ վարվելու կանոնների խախտում, որի պատճառով զինծառայող Հ.Հարությունյանը գլխի հատվածում ստացել է մահացու հրազենային վնասվածք։ Հարուցվել էր քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ զինծառայողի մահ առաջացնելու դեպքի առթիվ։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031