
Եղանակը հանրապետությունում

Հանրապետության տարածքում`
Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մարտի 27-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում` տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Մարտի25-26-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մարտի 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Երևանի մարտի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.00C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -5.20C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.70C