Նունսպեթի արվեստի ակադեմիայի հայ դասախոսն արժանացել է պրոֆեսորի կոչման
Սերոբ Դարբինյանը ծնվել, մեծացել է Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտը (ներկայումս` Երևանի գեղարվեստի ակադեմիա) 1996 թվականին ընտանիքով տեղափոխվել է Նիդերլանդներ:
Նրա ստեղծած նկարչական աշխատանքները, որ հաճախ նորմուծությունների արդյունք են, շատ արագ ճանաչում ստացան արվեստների երկիր Նիդերլանդներում: Մասնագետները բարձր են գնահատում նկարչության տարբեր ճյուղերում նրա ձեռք բերած արդյունքները: Սերոբի նկարչական աշխատանքների արտացոլումը տեղ է գտել նիդերլանդական մամուլում: Նկարիչը միշտ պատեհ առիթներով շեշտադրում է իր ազգային պատկանելիությունը’ լայն տեղ տալով հայ ազգային նկարագրին ու կերտվածքին: Նա այժմ ստեղծագործելու հետ մեկտեղ դասավանդում է Nunspeet-ի արվեստի ազատ ակադեմիայում
Եվ ահա ուրախալի լուր: Սերոբ Դարբինյանը կիսվելով իր ֆեյսբուքյան ընկերների հետ, հետևյալն է հաղորդել. «Հոլանդիայում 17-տարի առաջ ստացա դոցենտի կոչում, իսկ հիմա շնորհվեց պրոֆեսորի կոչում»: