
Փախցրած «ՎԱԶ-2121»-ը հայտնաբերվել է

1974 թ. ծնված Մարզպետունի Հ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ մարտի 20-ին, ժամը 14.20-ին, փախցրել են Երևանի Ամիրյան փողոցի թիվ 15 շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները նույն օրը, ժամը 16.20-ին, Վարդանանց փողոցում նկատելով փախցված ավտոմեքենան՝ վարորդի և ուղևորի հետ բերման են ենթարկել բաժին, որտեղ պարզվել է, որ վարորդը 1998 թ. ծնված Ա. Մ.-ն է, իսկ ուղևորը` 1998 թ. ծնված Հ. Ա.-ն:
Ա. Մ.-ն հայտնել է, որ ավտոմեքենան փախցրել է ինքը, մոտակայքում վարելու և վերադարձնելու նպատակով:
Կատարվում է հետաքննություն: