
Առաջիկա օրերին կանխատեսվում է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում. Գագիկ Սուրենյան. tert.am

Այս տարվա ապրիլի օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության տարածքում կլինի նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը նորմայից ավել, այսինքն` ակնկալում ենք տեղումնառատ ապրիլ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Առաջիկա օրերին կանխատեսվում է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում, մարտի 23-ի ցերեկվանից մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային զանգվածներ և մինչև մարտի 25-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով: Արդեն մարտի 25-ին մայրաքաղաքում գիշերը կլինի +7…+9, ցերեկը +16…+18 աստիճան տաքություն: Մարտի 25-26-ին կեսօրից հետո առանձին վայրերում կլինեն կարճատև անձրևներ, իսկ մարտի 27-ին հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը, բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ կլինեն տեղումներ»,-ասել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: