
Հափշտակել են բարեգործական նպատակով հավաքվող գումարի արկղը և դիմել փախուստի

Մարտի 22-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Մուրացանի փողոցի թիվ 113/Ա հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սարգիս Մ.-ին:
Պարզվել է, որ նա իր ընկերներ Խաչիկի և Գարուշի հետ Մուրացանի փողոցի 113/Ա հասցեում գործող դեղատնից բացահայտ հափշտակել են բարեգործական նպատակով հավաքվող գումարի արկղը, որում եղել է մոտ 50.000-60.000 դրամ, և դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ Խաչիկին, Գարուշին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: