«Եթե այս փոխանցումները, եկամուտները ստացվել են կանխիկ ձևով, դրանք օրինական եկամուտ չեն համարվելու». Արփինե Հովհաննիսյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց՝ նախատեսվում է, որ այն անձինք, որոնք  պարտավորություն ունեն հայտարարագիր ներկայացնելու, պարտավոր են դրամական միջոցներով փոխառություններ հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմած վճարները, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը,  դրամական միջոցներով շահաբաժիններ ստանալը, ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքի օտարումից եկամուտ ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկած եկամուտ ստանալը կատարել բացառապես անկանխիկ ձևով, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է 2 միլիոն  դրամը։

«Մեխը և փոխկապակցվածությունը քիչ առաջ քննարկված նախագծի հետ այն է, որ, եթե այս փոխանցումները, եկամուտները ստացվել են կանխիկ ձևով, դրանք օրինական եկամուտ չեն համարվելու»,- նշեց նախարարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031