Թեև արգելքը վերաբերում է ջերմային մշակում չանցած կաթ-կաթնամթերքին, այնուամենայնիվ, պանրի արտահանում Ռուսաստան նույնպես չի իրականացվում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Պանրագործների ասոցիացիայի նախագահ Արմեն Գիգոյանը:
Հունվարի 31-ին, ժամը 15:14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակում տեղի է ունեցել վրաերթ:
Հունվարի 31-ին, ժամը 12.44-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անօթևան, սակայն նման կարգավիճակ չունեցող այս ընտանիքը բազմիցս է իր վիճակի մասին բարձրաձայնել տարբեր ատյաններին, սակայն անօգուտ:
Փետրվարի 1-ին, 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 2-ին առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 8-12 մ/վրկ արագությամբ:
Հայաստանի վիճակագիրները հաշվարկել են, թե որքան գումար է անհրաժեշտ մեկ ամսվա ապրուստի համար: Անցած տարվա 4-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային զամբյուղի նվազագույն կարիքների համար հարկավոր է ամսական 30 հազար 742.2 դրամ, իսկ որպեսզի մարդը կարողանա վճարել նաև էլեկտրաէներգիայի, գազի ու կոմունալ այլ ծախսերը, այդ թվում՝ հագուստը, վիճակագիրների կարծիքով, կբավարարի ամսական 54 հազար 413.6 դրամը:
Հունվարի 31-ին, ժամը 12.44-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ2 միջպետական ավտոճանապարհին՝ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. Կա 1 տուժած:
Հունվարի 31-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր-Ալագյազ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրած բեռնամաքսային հայտա- րարագրերի տվյալների, 2015թ. հունվար-դեկտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 4 899.9 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 23.6 մլրդ. դրամ կամ 49.3 մլն. ԱՄՆ դոլար
Հունվարի 31-ին, ժամը 12.03 ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղում այրվում է դպրոցի տանիքը:
Հունվարի 31-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իտալիայի փողոցում՝ «Կոնգրես» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 31-ին, ժամը 02.09-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Պրոմեթևսի փողոցում այրվում է բնակելի վագոն-տնակ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 30-ին, ժամը 23.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ակցեռն» կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանի կարծիքով՝ ոլորտի անկումն անհերքելի է: «Պահանջարկի անկում կա ընդհանուր առմամբ, որովհետև, որպեսզի առողջացում գնա, բավականին լուրջ մոտեցում է պահանջվում, մասնավորապես՝ բանկային համակարգում, ֆինանսական շուկայում, հիպոթեքի պայմանների արմատական փոփոխություն է պետք, մինչդեռ բացարձակ ոչ մի բան չի արվում այդ ուղղությամբ»։
Քննիչն այսօր «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Նկարներում Գյումրու կենտրոնական փողոցներից մեկի՝ Սայաթ-Նովայի մայթերն են: Ավանդույթ դարձած սկզբունքով՝ տարվա ցուրտ եղանակին նրանք գեթե միշտ սառցա-ձյունապատ են:
Շիրակի մարզի բոլոր համայնքներում տարվա այս եղանակին պարապուրդի մատնված գյուղացիները գարնան գալուն են սպասում: Վառարանի վրա խորովվող կարտոֆիլ, թղթախաղ, նարդի ու գյուղի հավաքատեղիում քննարկումներ:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սահմանամերձ Տավուշի մարզի գազ օգտագործող ավտոմեքենաների տերերը շարունակում են դժգոհել գազի գնից եւ մեքենաների լիցքավորման որակից: Տավուշի ավտոգազալցավորման ճնշման կայաններում(ԱԳԼՃԿ) մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 190-200 դրամով, իսկ Սեւանի ԱԳԼՃԿ-ներում՝ 170 դրամով:
Հունվարի 30-ին, ժամը 13.09-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ «Որսկան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 28-ին ժամը 16:30-ի սահմաններում Արագած թաղամասի թիվ 4ա շենքի 3-րդ բնակարանում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները շարունակվել են մինչեւ այսօր:
«Մի օր շատ պատահական հանդիպեցի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Մեր հանդիպումը տեղի ունեցավ Ամերիկյան դեսպանատանը, հուլիսի 4-ին: Չեք կարող անգամ պատկերացնել, թե ես ինչ երջանիկ էի նրան հանդիպելու առիթով: Մոտեցա, զրուցեցինք միասին, նույնիսկ մի քանի հարցերի պատրաստակամորեն պատասխանեց պարոն Մարգարյանը»:
Ոստիկանության Բաղրամյանի և Արթիկի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 29-ին, ժամը 18-ին, Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1976 թ. ծնված Հենզել Ա.-ն:
Հունվարի 28-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Հրայր Ա.-ին, 1982 թ. ծնված Գոռ Ղ.-ին և 1986 թ. ծնված Ռուստամ Թ.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ, գողության փորձ կատարելու դեպքի առթիվ։
Հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել 2015 ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումներից մեկում:
Հունվարի 30-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտան և Ռուբինյանց փողոցը միացնող կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրի արգելապատնեշի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանները սպանության փորձ կատարողին հայտնաբերեցին շենքերից մեկի տանիքին:
Արտագնա աշխատանքի մեկնողները կանգնել են երկընտրանքի առջև: Ռուսական ռուբլին արժեզրկվել է՝ դրսում աշխատելն այլևս ձեռնտու չէ: Բայց մարդիկ այընտրանք չունեն՝ աշխատանքը դրսում է, թեկուզ քիչ գումարով: