ՄԻՊ-ը հետևողական կլինի «Փոքր Մհեր» կրթահամալիրում երեխաների իրավունքների պաշտպանության ապահովման գործում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՄԻՊ-ը հետևողական կլինի «Փոքր Մհեր» կրթահամալիրում երեխաների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու գործում։
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՄԻՊ-ի աշխատակազմից, հայտարարության մեջն շված է. «Տեղեկության հրապարակային աղբյուրներից 2016 թվականի նոյեմբերի 28 ինստացած տվյալների համաձայն՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում կրթահամալիրի սաների և սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը: Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցիքննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ:
Տեղի է ունեցելանհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ ունեցել կրթահամալիրի սաների հետ, հանդիպել կրթահամալիրի ղեկավարությանը, կատարել այլ համապատասխան ուսումնասիրություններ: Այցի ընթացքում բացահայտել են մտահոգիչ և անհետաձգելի միջամտություն պահանջող խնդիրներ: Կրթահամալիրի սաները առանձնազրույցների ընթացքում պնդել են իրենց նկատմամբ վատ վերաբերմունքը, որ հնչել է նաև հրապարակայնորեն:
Բացահայտվել են նաև խնդիրներ, որոնք վերաբերում են կրթահամալիրի գործունեությունը կարգավորող ակտերին, ինչպես նաև այդ հաստատությունում սովորողների նկատմամբ ներգործության միջոցներին ու դրանց կիրառության պրակտիկային: Մարդու իրավունքների պաշտպանը հարցն անմիջապես քննարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հետ և, քննարկման արդյունքներով պայմանավորված, նաև նախարարություն են ներկայացվել կրթահամալիրում արձանագրված խնդիրները՝ դրանց լուծմանն ուղղված առաջարկով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է այս հարցում ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ աշխատանքը և հետևողական կլինի «Փոքր Մհեր» կրթահամալիրում երեխաների իրավունքների պատշաճ պաշտպանությունն ապահովելու գործում:
Սույն հայտարարությամբ չեն հրապարակվում նկարագրված խնդիրների մանրամասները՝ հաշվի առնելով երեխաների լավագույն շահը, ինչպես նաև հարցի քննարկման ընթացակարգի իրավական պահանջը»: