Երևան-­Բավրա ավտոճանապարհին վրացական համարանիշով բեռնատար է կողաշրջվել

Նոյեմբերի 30-ին, ժամը 16.07-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի մոտակայքում վրացական պետհամարանիշներով բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Երևան-Բավրա ավտոճանապարհի 145-րդ կմ-ին «Վոլվո» մակնիշի UBU-533 պետհամարանիշով (վարորդ՝ Վ. Կ. Վ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչից 1949 թ. ծնված Վ. Կ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աշոցքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930