Հինգ տարի առաջ Պայծառ Ներսեսյանի 5-ամսական հղիությունը դադարեցվել է կեսարյան հատումով, քանի որ նա սկսել էր կուրանալ: Բժիշկները խնդրում են ստորագրությամբ հրաժարվել պտղից, որը 600 գրամ էր և անհաս: Մայրը հրաժարվում է: Երեխան հրաշքով փրկվում է: Բազմաթիվ խնդիրներ լուծվել են, սակայն արդեն հինգ տարեկան Հայկին այսօր անհրաժեշտ է վիրահատություն Գերմանիայում, որն ամբողջությամբ ոտքի կկանգնեցնի նրան: Այսպիսի դեպքեր միլիոնից մեկ են լինում:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տևական սաստիկ բքի հետևանքով դժվարանցանելի է դարձել Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը: Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է:
Հանրապետության տարածքում փետրվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Իսկ փետրվարի 7-ին շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն:
Փակ են Արագածոտնի մարզի Մաստարա, Զովասար,Գառնահովիտ գյուղական համայնքներ տանող, Լոռու մարզի Տաշիր-Պրիվոլնոյե, Ստեփանավան-Արմանիս-Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները, ինչպես նաև Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Սարալանջ գյուղական համայնքներ տանող ավտոճանապարհները:
«Միցուբիշի Պաջերո» մակնիշի 19 LO 223 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդ Ջ. Գ.-ին և 2 ուղևորի տեղափոխել են անվտանգ վայր:
Արագածոտնի մարզում նրանց ազդեցությունը սկսեց թուլանալ 2006-ից, երբ գլխավոր դատախազ, ծնունդով ապարանցի Աղվան Հովսեփյանը որոշեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվել և դա սկսեց հարազատ մարզից։ Որոշ ժամանակ մարզում իրար էին բախվում դաշնակցականների և դատախազի թիմակիցների շահերը։ Ասում են՝ հիմա էլ է բախումն անխուսափելի լինելու:
Հա, ինչ է պատահել, տեսնում եք՝ ինչքանով եմ անհետացել, 20 տարվա մեջ համարձակվել եմ երրորդ անգամ արձակուրդ գնալ: 2008 թվականին երկու շաբաթով գնացի արձակուրդ, ուրեմն անցյալ տարի մեկ շաբաթով, իսկ, ահա, այս տարի բուժման նպատակով դուրս եմ գալիս, ինձ խաբար են անում, թե ինձ համակարգն է փնտրում: Ի սեր Աստծո, Ուզունյանին փնտրել պետք չէ, Ուզունյանը իր տեղում է:
Փետրվարի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավ-արևելյան ուղղությամբ:
Մեր ձեռքի տակ է Երեւանի քաղաքապետարանի կողմից մի քաղաքացու ուղարկված ծանուցում, որով քաղաքացուն հրավիրում են մասնակցելու իր դեմ հարուցված վարչական վարույթին: Ոչ մի դեպքում չեք կռահի, թե ինչ «օրինախախտում» է թույլ տվել տվյալ քաղաքացին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 3-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Դաշտենցի փողոցի, Գաջեգործների 1, 2, 3, 4, Նոր Արեշի 7, 9, 11, 20` նրբանցքը ներառյալ, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 44, 45, 46, 48, 50 փողոցների, Դավիթ Բեկի փող. 10-ից-40 համարների ջրամատակարարումը:
Նալբանդյանների փաստաբան Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նոր երևան եկած հանգամանք է դիտվել ստորադաս դատարանների կողմից իրավունքի խախտումների արձանագրումը ՄԻԵԴ-ի կողմից: Դատական նիստ դեռևս չի նշանակվել. «Ակնկալում եմ, որ գործը պիտի ուղարկվի նոր քննության, և վերացվեն խախտումները, որոնք ժամանակին թույլ են տրվել, դատարանում իրականացվի գործի արդարացի և պատշաճ հետազոտում, և անմեղ անձանց ազատեն քրեական պատասխանատվության ենթարկելու այս երկարատև ու երկարաշունչ հետապնդումներից»:
Զենքի կամավոր հանձնման դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Մինչ գիտնականներն աշխատում են քաղցկեղի բուժան եղանակ գտնելու վրա, առողջապահության ոլորտի պաշտոնյաները իրենց ուշադրությունը կենտրոնացնում են քաղցկեղի կանխարգելման ջանքերին։
Հայտնաբերվել են անսթափ վարորդներ և ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրեր:
Փետրվարի 2-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հույսի ավանում այրվում է երեք հարկանի սեփական տուն:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փետրվարի 2-ին, ժամը 16.50-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Մասիսի ԲԿ է հոսպիտալացվել Նոր Խարբերդի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակչուհի՝ 1989 թ. ծնված Գ. Մ.-ը, ով այնուհետև տեղափոխվել է «Արմենիա հանրապետական» ԲԿ:
Նշված կազմակերպությունների մասնաշենքերը երկարաձգված արձակուրդների ընթացքում պարբերաբար ջեռուցվել են:
Մոսկվայից Ջուլիետա Տոպալյանը նրանց վառարան, սննդամթերք վառելափայտ տրամադրեց, իսկ Երևանից` Մարինա Նուշիկյանը առաջարկեց տեղափոխվել բնակվելու վարձով բնակարան՝ համաձայնելով վճարել գումարը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքի առթիվ:
Հունվարի 29-ին, ժամը 06.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 14 հասցեում գտնվող ոսկու խանութի դուռը կոտրել են:
«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության 44-ամյա նախագահ Դանիիլ Խաչատուրովը ռուս հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի ամուսնալուծությունից հետո դիմել է տարածված սխեմաների, որպեսզի ալիմենտներ չվճարի իր 8-ամյա դստեր համար այն ծավալով, ինչ ծավալով պահանջում է օրենքը: Դատարանի որոշմամբ՝ Վասիլիսայի ծախսերը հոգալու համար հայրը պետք է նրան փոխանցի իր հայտարարագրված եկամուտի մեկ քառորդը:
Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Արաբկիրի զինկոմիսարիատի մասնաշենքի երկրորդ հարկի պատուհանից ապօրինի մուտք է գործել զինկոմիսարիատ, մտել հերթապահության սենյակ և ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ հարձակում է գործել հերթապահ, փոխգնդապետ Մ.Միրզոյանի վրա՝ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջելով մետաղյա չհրկիզվող պահարանում գտնվող գումարը:
Քրեական գործը վերաբերում է Տիգրան Ասատրյանին, ով նախաքննության ընթացքում որոշ ժամանակով կալանավորվել էր, ապա կալանքից ազատվել էր, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննական մարմնի որոշմամբ՝ նրա վերաբերյալ գործն անջատվել էր:
Ոստիկանները հայտնաբերեցին. դանակահարություն, փախուստ, հետախուզում…
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության 2016 թվականի հունվարի 25-ի պատասխան գրության մեջ նշվում է, որ օտարերկրացիների մուտքը ՀՀ արգելվում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում: Միաժամանակ հայտնում են, որ Ժեան Բապտիստե Օզկիրիսյանի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ արդեն պատասխաններ տրվել են:
Փետրվարի 2-ին, ժամը 14.33-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուճած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բացահայտվել է դատապարտյալի կողմից խարդախություն կատարելու մեխանիզմը. ԱՐ. «Քննության գաղտնիքը»:
Երեկ ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայության Facebook-յան էջին ուղարկվել էր տեղեկատվություն, ինչպես նաև ԶԼՄ-ում հրապարակվել էր նյութ, ըստ որի հացի մեջ առնետի «կեղտ» է հայտնաբերվել:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից 168.am-ին հայտնեցին, որ ուսումնասիրությունների ընթացքում նշված սուպերմարկետների ցանցում վաճառքի ոչ ենթակա, ՀՀ ԶՈՒ կարիքների համար նախատեսված խտացրած կաթ չի հայտնաբերվել, բացի այդ, որևէ տվյալ ձեռք չի բերվել նման ապրանքի վաճառքի վերաբերյալ: