ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված 5 դեսպաններ էին, որոնք առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Թադեոս Առաքյալին եւ նրա քարոզներից ազդված, մկրտվում` դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը` Խռուսին (հայերեն` Ոսկի, այստեղից էլ` Ոսկյաններ) ձեռնադրվում է նաեւ քահանա:
Բանակի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով, արժանացել զինվորական բարձր կոչումների:
Քաղաքացի Սիլվարդ Մ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Գյումրիի բաժնի նախկին ծառայողի կողմից առերևույթ խոշոր չափերով խարդախություն կատարելու վերաբերյալ տվյալներ:
Հունվարի 25-ին, ժամը 16.35-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Պարսամ Գ.-ն:
ՄԻՊ հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդական, Փաստաբանների պալատի անդամ, իրավագետ, հաղորդավարուհի Ուրեւիկ Ադումյանի ամուսնու` Արամ Վարդևանյանի անունը:
ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և Երևանի շտապօգնության ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ հրավիրվեց արագ արձագանքման խմբի հերթական խորհրդակցությունը:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 25-ին, ժամը 18.30-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ն:
Հենց նոր քաղաքապետից ստացա Արամի 30-ի վերաբերյալ նամակիս պատասխանը: Ուշադրություն դարձրեք այս նախադասության վրա. «Քանդված շինության զբաղեցրած հողամասը ետ է վերադարձվելու Երևան համայնքին և հաշվառվելու է՝ որպես հանրային օգտագործման համայնքային հողամաս»: Տեսնես՝ ի՞նչ է սա նշանակում:
Նորին Սրբությունը նաև ուրախություն հայտնեց ձևավորված այս գեղեցիկ ավանդույթի համար, որի համաձայն, ամեն տարի Բանակի օրվա առիթով Մայր Տաճարի Սուրբ խորանից դեպ երկինք աղոթք է բարձրացվում հայոց բանակի համար, որպեսզի այն միշտ լինի հաղթական և Հայոց աշխարհն ապրի խաղաղության մեջ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մարտունիում, Գորիսում և Մեղրիում տեղում է ձյուն:
Քրեական գործերից մեկով Գ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 06.12.2015թ մասնակցելով ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մեկից ավելի անգամ քվեարկելու նպատակով գնացել է թիվ 8/25 ընտրատեղամաս, փորձել է նորից քվեարկել, սակայն նկատվել է հանձնաժողովի անդամի կողմից:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 27-ին, ժամը 01.45-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացուհի՝ 1986 թ. ծնված Օլգա Բ.-ն:
Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ջերմությունը չի իջնում: Այս մասին Aravot.am-ին ասել է նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը հունվարի 26-ին պարզաբանում է տարածել Հայաստանի Հանրապետությունից կաթնամթերքի արտահանման սահմանափակումների վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարան-բնակիչ կապն առավել արդյունավետ դարձնելու, առաջարկություններ ստանալու, ձեր մտահոգություններին ծանոթանալու և բարձրացվող հարցերին հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործում է «Թեժ գիծ» ծառայություն՝ հետևյալ հեռախոսահամարներով:
Նա նշեց, որ դրական է ոչ պատշաճ բժշկական ծառայության հետևանքով դեպքերի թվի նվազումը, սակայն մտահոգիչ է զորակոչի ժամանակ բուժզննության կատարման խնդիրը, որ տարբերակված մոտեցում է ցուցաբերվում: Ա.Սաքունցը հարցադրում արեց, թե պաշտպանության նախարարի հրամանով կատարվող բոլոր ծառայողական քննությունների ժամանակ ինչու չի արդյունավետ աշխատում նախարարի հրամանը, որը վերաբերում է կարգապահական տույժերին հրամանատարների նկատմամբ. «Այստեղ արդյունավետության բարձրացման հարց ունենք, որովհետև դա պետք է զսպող ազդեցություն ունենա»:
Հունվարի 28-31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 8-12 մ/վրկ արագությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 26-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ:
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հրապարակել է իր նոր՝ «Ազատությունն աշխարհում-2016» զեկույցը, որտեղ մանրամասն կերպով ներկայացվում են աշխարհի պետություններում մարդու իրավունքների ու ազատության հետ կապված վիճակը։
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ իրականացվող «Սողանքային աղետի կառավարում» ծրագրի շրջանակներում հունվարի 26-ին ՀՀ ՏԿԱԻ նախարարության խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ հանդիպում` նվիրված վերոնշյալ ծրագրով 2015 թ. ընթացքում կատարված աշխատանքների ամփոփմանը:
Երեկ Աջափնյակում հնչած կրակոցների դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: Կրակոցների արդյունքում երկու անձ վիրավորում է ստացել:
Հունվարի 27-ին, ժամը 05.39-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Այգեգործների փողոցի տներից մեկում:
Հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
«Հայաստանապաշտ գաղափարախոսություն, անձնազոհ նվիրվածություն. ահա՛ բանակաշինության անկասելի ընթացքն ու փառահեղ հաղթանակների հիմքը…»:
1951 թվականին ծնված Գրիգոր Գյուլասարյանը գտնվում է Երևանի ԱՐՄՄԵԴ հիվանդանոցում: Նրա մոտ հայտնաբերված է ստամոքսի չարորակ ուռուցք և անհրաժեշտ է շտապ վիրահատություն:
Հունվարի 27-ին, ժամը 08.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցում՝ «Շիրակ» հանրախանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
2015 թ. Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը ֆորմալ 35 է, ՀՀ-ն կիսում է 95-98-րդ տեղերը՝ Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ:
Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 350 կրակոց:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: