Բաժիններ՝

Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական տանկերից մեկի խոցման տեսանյութը հայտնվել է համացանցում

Օրեր առաջ ադրբեջանցիները համացանցում անօդաչու թռչող սարքով նկարված տեսանյութ են տեղադրել: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` այս մասին տեղեկանում ենք Էդգար Էլբակեանի ֆեյսբուքյան էջից:

«Տեսանյութը պատկերում է «Մարտական խաչ» 2-­րդ աստիճանի շքանշանի ասպետ Shuli Hakobyan­ի կողմից 6-­րդ ՊՇ 155 մ/դ մատույցներում ադրբեջանական տանկի խոցման և այրվելու կադրերը»,-­ գրել է նա։

Էդգար Էլբակեանը մեկնաբանություն է արել Youtube­-ում. «Այս տեսանյութը վերցված է ադրբեջանական տեսանյութից, որտեղ երևում է թալիշյան կորուսյալ դիրքերի ուղղությամբ իրենց տանկային գրոհը։ Խոցվողն ադրբեջանական տանկն է, ոչ թե հայկական, այդ դիրքերում մենք տանկեր չենք բարձրացրել։ Տեսանյութում երևացող բոլոր տանկերն ադրբեջանական են։ Շուլի Հակոբյանը կրակել է 153 մարտական դիրքից դեպի 155­-ի մատույցներ։ Սա իր խոցած առաջին տանկն է, հետո խոցել է ևս 2 տանկ, ինչն արդեն չի երևում տեսանյութում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս