Բացահայտվել է Վանաձորում 21-ամյա երիտասարդի սպանությունը. մանրամասներ
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Հարություն Աղաջանյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։
2016 թվականի նոյեմբերի 20-ին` ժամը 22.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 88 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի մոտ հայտնաբերվել է 1995 թվականի ծնված, Վանաձոր քաղաքի բնակիչ Հարություն Աղաջանյանի դիակը՝ ծակած-կտրած վերքերով:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թ.Շուշանյանի գլխավորությամբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։
Դեպքի առթիվ 2016 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը պատճառվել է ավտոտեխսպասարկման կայանի մոտ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Վանաձոր քաղաքի բնակիչ է, 22 տարեկան։ Կասկածյալը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: