
Քարաթափում Եղեգնաձոր-Ագարագաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին

Նոյեմբերի 21-ին, ժամը 14.10-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-40 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Ագարագաձոր-Գնիշիկ հատվածի 12-13-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ճանապարհահատվածը միակողմանի փակ է։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: