Բաժիններ՝

«Դա կարող է պատրվակ լինել, որպեսզի իրենք գինը բարձրացնեն». Մելիտա Հակոբյանը՝ լվացող և մաքրող միջոցների սերտիֆիկացման մասին

Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը ճիշտ է համարում այն, որ այսուհետ լվացող և մաքրող միջոցների ներկրմամբ և արտադրությամբ զբաղվողները պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատ, որը պարտադիր է ԵՏՄ անդամ երկրների համար։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կազմակերպված իրազեկման ժամանակ նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը հայտնել է, որ ներմուծվող և վաճառվող բոլոր ապրանքները պետք է լինեն սերտիֆիկացված, պետք է ունենան հայերեն մակնշում, որտեղ նշված լինի՝ որ երկրից է տվյալ ապրանքը ներմուծվել, ում կողմից, պիտանելիության ժամկետը։

168.am-ի հետ զրույցում Մ. Հակոբյանն ասաց՝ ճիշտ են անում, որ պահանջում են։ Ըստ նրա՝ դա դրական գործընթաց է. «Եթե սերտիֆիկատ պահանջում է, դա նշանակում է, որ թե՛ տեղում ներկրողները, թե՛ արտահանողները զգոն կլինեն. թե չէ, բերում էին, ինչ ասես՝ լցնում էին»։

Շատ տնտեսվարողներ այդ հանդիպման ժամանակ ասել էին, որ դա լրացուցիչ ֆինանսական բեռ է իրենց համար, քանի որ սերտիֆիկացման մի փորձաքննության արժեքը, ըստ տնտեսվարողների՝ 26 հազար դրամ է։ «Սա ի՞նչ լրացուցիչ բեռ է, բա ինչպե՞ս են ուզում, հենց պատահական ամեն մեկը բերի ու վաճառի՞, սպառողները չիմանա՞ն՝ ինչ են օգտագործում, դա լրացուցիչ բեռ չէ, կարող է ներկրողը կամ տեղում արտադրողն իր համար բլեֆավատ լինի, ասի՝ լրացուցիչ բեռ է, բայց դա միշտ էլ եղել է, ուղղակի այս վերջին տարիներին հանեցին դա, Տիգրան Սարգսյանի ժամանակ այդ պարտադիր սերտիֆիկատը հանեցին»,- նշեց Մ. Հակոբյանը։

Կարդացեք նաև

Հարցին, թե կոնկրետ լվացող և մաքրող միջոցների արտահանման կամ ներկրման դեպքում սերտիֆիկատ չլինելն ի՞նչ վտանգավորություն կարող էր ունենալ՝ Մ. Հակոբյանն այսպես պատասխանեց. «Սերտիֆիկատն ի՞նչ է նշանակում, դա տվյալ ապրանքի իսկության մասին է խոսում, այսինքն՝ տվյալ ապրանքը  համապատասխանում է այն տվյալներին, որ գրված է իր վրա։ Այսինքն՝ կարող է իր վրա ուրիշ բան գրված լինի, ուրիշ բան բերվի։ Տվյալ ապրանքի իսկությունն է տալիս սերտիֆիկատը»։

Մեր այն դիտարկմանը, թե հատկապես գյուղերում կան շատ մարդիկ, որ մանրածախ առևտով են զբաղվում, ասենք, Վրաստանից կամ Թուրքիայից նման ապրանքներ են բերում՝ իրենց հացի փողը վաստակելու համար, Մ. Հակոբյանն այսպես արձագանքեց. «Կամ գալիս են մեզ մոտ՝ Փեթակից կամ Սուրմալուից են առնում։ Տվյալ մարդիկ, որ մեծածախ առևտրի կետերից մանրածախ առևտուր են կատարում, օրենքով՝ այն տնտեսվարող սուբյեկտը, որը վաճառում է, նա պետք  ունենա սերտիֆիկատների պատճեն և նրանց տա այդ պատճենները, որ այդ մարդիկ գյուղում կամ որևիցե մարզում վաճառելիս ցույց տան։ Դրանով ընդհանուր կառավարվում է շուկան, ավելի քիչ կլինի թաքցրած ստվերային առևտուրը»։ Ըստ Մ. Հակոբյանի՝ բոլոր ոլորտներում էլ պետք է դա մտցվի։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե դրանից հետո ապրանքների գնաճ կարելի՞ է ակնկալել։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Դա լինի, չլինի, եթե մարդն ուզում է գնաճ դնի, դնում է։ Եթե տվյալ ապրանքի ինքնարժեքը տեսնում է, որ բարձրանում է, բարձրացնում է, բայց թե դրանից հետո կլինի՞, թե՞ չի լինի… Դա կարող է պատրվակ լինել, որպեսզի իրենք գինը բարձրացնեն, թե չէ 26 հազարը մեծածախ ներկրողների համար դա հեչ բան է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս