ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան վրա ուսումնական նռնակ նետած Հովհաննես Մուրադյանը չի կալանավորվի: Վերաքննիչ դատարանը մերժել է գործով վերահսկողություն իրականացնող դատախազի բողոքը:
Գեղարքունիքի մարզի Գեղամասար եւ Վերին Գետաշեն գյուղերում հողին հանձնվեցին մարտական հանձնարարությունը կատարելիս զոհված ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Կորյուն Հարությունյանի եւ Իգոր Հակոբյանի աճյունները:
Հանրապետության տարածքում առաջիկա 5 օրերին անկայուն եղանակային պայմանները շարունակվելու են: Վաղը երեկոյան ժամերին մեր տարածաշրջանին կմոտենա հաջորդ ցիկլոնը, որը Հայաստանում կմնա մինչև մայիսի 10-ը ներառյալ:
Բժիշկներն անհապաղ նշանակել են քիմիաթերապիա, այնուհետև` վիրահատություն: Քիմիաթերապիայի 1 կուրսը ստանալու համար անհրաժեշտ է նախնական 330 000 դրամ: Ես 18 տարեկան եմ, աշխատում եմ սուպերմարկետում, այդ աշխատավարձով հազիվ հասցնում եմ տան վարձը տալ և սնունդ ապահովել:
Քաղաքացի Մաթևոս Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը, ոմն Կարենն ու Մհերը 2016 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի թիվ 14 դպրոցում տեղակայված թիվ 25/09 ընտրատեղամասից շուրջ 70 մ հեռավորության վրա՝ փողոցում, անհիմն վիճաբանել են իր հետ, հարվածներ հասցրել, ինչի հետևանքով ստացել է վնասվածք:
Մայիսի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հարվածել է հեծանիվի անվադողին:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու համակարգչային խանութից գողություն կատարած անձանց ինքնությունը։
Դեսպան Միլսը կարեւորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը եւ պատրաստակամություն հայտնել քննարկել հնարավոր համագործակցության եզրեր:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 4-ին, ժամը 09.30-ին, Երևանի Նոր Արեշի 5-րդ փողոցի թիվ 11 տնից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Գայանե Բ.-ին, որը մայիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
«Աշխատելու եմ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի միջազգային կապերը ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ, փորձելու եմ օգտագործել նոր հարթակներ և ամբիոններ»,- նշել է Ռուբեն Մելիքյանը։
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից բանակում ծառայության անցնելու համար կամավորականների հավաքագրումն առանձնահատուկ նշանակություն չունի:
Երկրապահ կամավորականները շարունակում են ստանալ հոգեւորականի օրհնություն եւ մեկնել առաջնագիծ:
Մայիսի 5-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի մոտակայքում գտնվող Չոբանքյարայի գերեզմանոցի մոտ այրվում է անգար:
Մայիսի 6-ին, 7-ին և 10-ին շրջանների մեծ մասում, մայիսի 8-9-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
«Նա գտնվում է անազատության մեջ միայն նրա համար, որ «Արևելյան խոհանոց» ռեստորանային համալիրը պատկանում է իրեն, և այնտեղ շուրջ մեկ ամիս առաջ անձերի միջև տեղի է ունեցել որոշակի խոսակցություն…
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լուրջ չի վերաբերվում նույն խմբակցության անդամ Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը:
10 օրվա ընթացքում արդյունքները կամփոփվեն, նախագիծը կհրապարակվի, կսկսվեն աշխատանքները:
Երևանի Նուբարաշենի և Շահումյանի աղբավայրերը կկոնսերվացվեն, իսկ Նուբարաշենի հարակից տարածքում կկառուցվի նոր աղբավայր: Այս նպատակով Եվրոպական ներդրումային բանկը և ՎԶԵԲ-ը ՀՀ կառավարությանը կտրամադրեն 8-ական միլիոն եվրո վարկ, ևս 8 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի ԵՄ հարևանության ծրագիրը:
ՀՀ Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում: Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Մայիսի 4-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, քննչական և բացատրական միջոցառումների շնորհիվ մեղայականով բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Հովհաննես Պ.-ն և հայտնել, որ մայիսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Շիրակացու փողոցի թիվ 36 տան դիմաց, վիճաբանության ժամանակ, ինքն է խոհանոցային դանակով հարվածել նշված անձանց:
Մայիսի 5-ին, ժամը 09.37-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Գ. Պ.-ի որոնողափրկարարական աշխատանքներն իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
2016 թվականի մայիսի 3-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները մամուլում տեղ գտած ահազանգերի հիման վրա այցելություն են կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ փակ հանդիպում է ունեցել խորհրդարանի ղեկավար կազմի, մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպումը տեւել է մոտ երեք ժամ: «Ժողովուրդ»-ին հաջողվեց որոշ մանրամասներ պարզել այդ հանդիպումից:
Մասնավոր տրանսֆերտների վիճակագրության մեջ չափազանց հետաքրքիր միտումներ են նկատվում։ Գնալով կտրուկ աճում են Հայաստանից արտասահման փոխանցվող մասնավոր, ոչ առևտրայրն փոխանցումները՝ մեզ հայտնի մասնավոր տրանսֆերտները։ Օրինակ, այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանից արտասահման փոխանցվել է ավելի քան 88 միլիոն դոլար անցած տարվա 79 միլիոն դոլարի դիմաց։
Մայիսի 5-ին, ժամը 00.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Շենաթաղ համայնքային նշանակության ավտոճանապարհի 11-րդ կմ-ում ժայռաբեկոր է ընկել ավտոճանապարհի երթևեկելի հատված , ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:
Նոբելյան մրցանակակիր թուրք հայտնի գրող Օրհան Փամուքը Եվրոպական միության առաջնորդներին կոչ է արել ավելի կոշտ դիրքորոշում գրավել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ խոսքի ազատության ոլորտում։
Երբ դիտարկում արեցինք, տեսանք, որ իսկական կռիվը նոր է սկսվում. մոտ 40 հոգանոց ջոկատը գալիս էր ուղիղ մեզ վրա: Իսկ մենք 9 հոգով էինք: Չեմ կարծում, թե զինվորականներ էին, որովհետև, ինչ ասես` չէին հագել, նույնիսկ հայկական բանակի համազգեստ նկատեցինք, մազոտ երեսներով, հնամաշ շորերով տարիքն առած մարդիկ էին, իսկ մենք` 8 զինվոր և մեկ դասակի հրամանատար` սպա: