Հնարավո՞ր է, որ մարդ չհավատա Աստծուն, սակայն բարի լինի. հարց քահանային
– Հնարավո՞ր է, որ մարդ չհավատա Աստծուն, սակայն բարի լինի:
– Հնարավոր է: Մի դասախոս ունեինք, որ Հին Կտակարան էր դասավանդում: Մի անգամ նրան հարցրեցինք, թե արդյո՞ք Քրիստոսի անունը, նրա վարդապետությունը, փրկության ճանապարհը չիմացող, չմկրտված մարդիկ չեն փրկվելու: Նա հետաքրքիր պատասխան տվեց, թե նրանք իրենց կատարած գործերի համաձայն են դատվելու: Ով լսել է Քրիստոսի անունը և ոչ քրիստոնեական կյանքով է ապրում, ա՛յլ դատաստան պիտի ունենա նրանց համեմատ, ովքեր չեն լսել և հնարավորություն չեն ունեցել քրիստոնեությունը ճանաչելու:
Օրհնությամբ՝ Տ. Անուշավան վարդապետ Ժամկոչյան
qahana.am