Մայիսի 4-ին ժամը 23.05-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-կմ-ին՝ Աստղաձոր գյուղի մոտակայքում, «Volkswagen» մակնիշի 30 UO 829 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել 10 մ և այրվել. ներսում կա մեկ դի:
Youtube սոցիալական կայքում հասանելի է Kill Dim հումորային մուլտսերիայի հերթական մասը։
Հորս ասել էին, որ զոհվել եմ: Լուրը տարածվել էր: Հարազատ, բարեկամ հավաքվել էին: Ու մեկ էլ` հեռախոսազանգ: Զոհվածն է,- Խաչիկը ծիծաղում է, իսկ ես հազիվ եմ զսպում արցունքներս` ոնց կարելի է, որ այս տղան զոհված լիներ, այս հրաշալի տղան, այսքան ջահել, սիրուն, կյանքով լի…
Հայ հեղափոխական դաշնակցության ԱՄՆ Արևելյան և արևմտյան կենտրոնական կոմիտեների նախագահները՝ Հայկ Օշականը և Տարոն Տեր-Խաչատրյանը, Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանն ու ԱՀԴՀ-ի Կառավարության կապերի հետ բաժնի տնօրեն Քեյթ Նահապետյանը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ:
ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել:
Ղարաբաղյան պատերազմի տարիներին Թոֆիկ Ալիևը որոշել է կնոջը մենակ չթողնել։ Հիշում է՝ 90-ականներին այգում պահակ էր աշխատում ու զինվորներին միրգ ու բանջարեղեն մատակարարում։ «Կռվի ժամանակ կոլխոզում՝ բաղչումը, ախրաննիկ եմ աշխատել։ Կարտոշկա և այլն, քաղել եմ, բերել եմ վայեննիների համար, մինչև վերջ էն կռվումը»:
Պիտի տեսնեիք, թե 40-50 տարեկան բեղ-մորուքով «հոպարները» ոնց էին փախչում 18-20 տարեկան հայ զինվորների առաջ:
Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից ռմբակոծության ենթարկվող Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գյուղերի բնակիչներն սկսեցին գալ Հայաստան: Եկողները հիմնականում կանայք, երեխաներն ու ծերերն էին, իսկ մարտունակ տղամարդիկ մնացել էին Արցախում՝ պաշտպանելու հայրենի հողը:
Մամուլի ազատության մասին զեկույց է հրապարակել նաեւ «Միջազգային հետազոտությունների եւ փոխանակման խորհուրդ»-ը, որն անդրադարձել է նաեւ Հայաստանին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկում կալանավորին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ:
Գյումրիում ևս երկու ական է հայտնաբերվել: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կողմից Բուլվարայինից Վարդբաղ թաղամաս տանող խոտածածկ հատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր գտնված ականները պարզվում է ուսումնական են:
Մայիսի 4-ին, ժամը 12.18-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Շնող գյուղի բակիչ Գ. Պ.-ը (1960 թ. ծնված) ս.թ. մայիսի 2-ին ժամը 19.00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել: Վերջին անգամ քաղաքացի Պ.-ին տեսել են մայիսի 3-ին ժամը 20.00-ի սահմաններում՝ Շնող գյուղի մոտակայքում. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թ.Պողոսյանը նշեց, որ հանդիպումը փակ էր, և որևէ տեղեկություն չի կարող հաղորդել:
«Պահի հետ, անկասկած, կապ ունեն և միտված են ընդհանուր առմամբ մեր կառավարման համակարգն ավելի բարելավելու և ավելի պատշաճ մակարդակի բարձրացնելու…
Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի զորքերի կուտակումների վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն վերլուծություններ է կատարում, որոնք բանակի առջեւ դրված խնդիրներ շրջանակներում են
Երեկ տեղի ունեցած Analitik.am կայքի սեփականատեր Անի Հովհաննիսյանի ձերբակալության և հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ «Ալյանս» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը բարձր է գնահատում իրավապահ մարմինների կողմից դրսևորված պրոֆեսիոնալիզմն ու ադեկվատ արձագանքը:
Համաձայն Իտալիայի բարձրագույն վճռաբեկ դատարանի վճռի՝ սնունդի գողությունը՝ քաղցը հագեցնելու նպատակով, այլևս այդ երկրում չի հանդիսանում հանցագործություն, գրում է Daily Mail-ը:
«Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել չեղարկել Թալիշի, Մատաղիսի և Մարտակերտ քաղաքի բաժանորդների տույժերը և վերամիացման վարձերը՝ պայմանավորված ռազմական գործողությունների հետևանքով նրանց ունեցած դժվարություններով:
Մայիսի 3-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Բաղրամյան պողոտայի 26 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին, որի խուզարկությամբ տաբատի գրպանում հայտնաբերվել է գումար:
Մայիսի 3-ին, ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը: Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենրտոնում բուժումը շարունակող 14 և 15 տարեկան պատանիներին մայիսի 4-ին կատարվել են կրկնակի պլաստիկ-վերականգնողական վիրահատություններ:Տղաների հիմնական վերքերը փակվել են տեղային հյուսվածքների միջոցով: Կատարվել են երկրորդային կորեկցիաներ մաշկային տրանսպլանտանտներով` մեկի ձախ նախաբզկի վրա, մյ ուսի աջ սրունքի հետին մակերեսի:
Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասի առաջնագծի դիրքերից մեկում թշնամու ականանետից ծանր վիրավորում է ստացել Վանաձորի առաջին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող, ծանր վիրավորում ստացած 19-ամյա երկու զինծառայողների վերականգնողական բուժման մանրամանսրեը քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին նաև զինծառայողների ծնողները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր մտահոգություններն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել բոլոր ջանքերը գործադրելու խաղաղություն ու կայունություն պահպանելու ուղղությամբ: Ի թիվս այլ ոլորտների ԻԻՀ դեսպանը կարևորել է նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը:
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման հետևանքով մարդու իրավունքների ոտնահարումների կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ ներկայացրած իրավաբան-իրավապաշտպանների խումբը շարունակում է ադրբեջանական զինված ուժերի կողմից զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների և խաղաղ բնակչության իրավունքների պարբերական խախտումների վերաբերյալ նոր գանգատների նախապատրաստումը:
Երկրապահ կամավորականների միությունում ցուցակագրված կամավորականները, խանդառավառությամբ, հաղթելու վճռականությամբ, ուղեւորվում են առաջնագիծ:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործի քննությունը: Դատարանն այս փուլում հարցաքննում է քրեական գործով վկաներին, որոնցից այսօր դատարան էր ներկայացել միայն մեկը՝ Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի նախկին կինը՝ Հայաստան Ենգոյանը:
Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը պատգամավորներին կներկայացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
Մայիսի 5-ին հյուսիսային շրջաններում, մայիսի 6-9-ը շրջանների մեծ մասում, առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: