
Ո՞րն է Աստծո հետ հաղորդակցվելու ամենադյուրին ճանապարհը

– Ո՞րն է Աստծո հետ հաղորդակցվելու ամենադյուրին ճանապարհը:
– Խոսքը: Խիստ անհրաժեշտ է աղոթելը, Աստծո խոսքը լսելը: Ս. Իսահակ Ասորին ասում է. «Մինչև քեզ վրա նեղություն գալն աղոթիր Աստծուն, և դժբախտության ժամանակ կգտնես Նրան, և Նա քեզ կլսի»: Այսինքն՝ նեղության մեջ լինենք, թե չլինենք, աղոթքն անհրաժեշտություն է: Հոգևոր էակներ ենք ի վերջո, միշտ կապի մեջ պետք է լինենք Աստծո հետ: Աղոթքն Աստծո հետ հաղորդակցվելն է, մեր երկխոսությունն է Տիրոջ հետ: Ինչպես զավակն է իր հոր հետ խոսում կամ որևէ բան խնդրում, այնպես էլ մեր հարցերը Երկնային Հորը պետք է ներկայացնենք աղոթքով: Հայ ժողովուրդը, որ միշտ տառապանքների մեջ է եղել, ավելի շատ է աղոթել և հաճախ` ի պատասխան հաջողության հասել:
Օրհնությամբ՝ Տ. Դավիթ արքեպիսկոպոս Սահակյան
qahana.am