Կողոպուտ կատարողը տեսանկարահանվել է:
Մայիսի 14-ին, ժամը՝ 19:35-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել կտրած-ծակած գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացի:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երևանում գործող գիշերային ակումբներից մեկում 2016թ. ապրիլի 17-ին տեղի ունեցած խուլիգանության բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ։
Ապրիլյան քառօրյա պատերազմը համախմբեց ողջ հայությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ինչպես գիտենք, այդ օրերին առաջնագիծ մեկնող հազարավոր կամավորներին էին միացել նաև ԵՊՀ ուսանողները:
Asekose.am-ի «Բացարձակ արժեք հաղորդման հյուրն է Հայաստանի ամենափորձառու խմբագիրներից մեկը՝ լրագրող, գրող Վասակ Դարբինյանն է:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ դատավոր օգնականը, ում մեղադրանք էր առաջադրվել խարդախության փորձի համար, արդարացվել է:
Շնող գյուղում երիտասարդը սեռական հարաբերություն է ունեցել մահացած կնոջ հետ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է աշխատանքային թրաֆիքինգի դեպք. 11 անձ ենթարկվել է աշխատանքային շահագործման արտերկրում։
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Աշոտ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քրեակատարողական վարչության ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
«Եղեգնաձոր ԲԿ»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ են տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ 1991թ. ծնված Ս.Հարությունյանը` «որովայնի թափանցող վերք, ստամոքսի վնասվածք» ախտորոշմամբ, 1994թ. ծնված Լ.Գրիգորյանը՝ «կրծքավանդակի աջ կեսի չթափանցող կույր վերք» ախտորոշմամբ, և Ս.Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ձախ հատվածի թափանցող վերք» ախտորոշմամբ։ Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։
Ամուսնալուծվածների ճնշող մեծամասնության դեպքում սա առաջին ամուսնալուծությունն է՝ տղամարդկանց՝ 93.4 %-ը, և կանանց՝ 95.6 %-ը: Ամուսնալուծվածները հիմնականում ունեն 1 կամ 2 երեխա: Երեք երեխա ունեցողների տեսակարար կշիռը կազմում է 14.3 %: Ամուսնալուծված զույգերի միայն 0.5%-ն ունեն ամուսնական պայմանագիր: Ըստ վիճակագրության՝ ամբողջ աշխարհում աճել է ամուսնության միջին տարիքը՝ հատելով 30-ի շեմը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի անվտանգության աշխատակից Զոհրաբ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ գործընկերների հետ, կազմակերպված խմբով, հիշյալ ֆաբրիկայից կատարված խոշոր չափերով ոսկի պարունակող խտացված հանքանյութ գողանալու համար:
«Համաշխարհային Հայկական Կոնգրեսի և Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Ա.Աբրահամյանի 100.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական աջակցության մասին տեղեկությունը ՝ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ հիմնադրված հիմնադրամին, որը ուղղված է Արցախի օգնությանը, անհիմն դատողությունների առիթ դարձավ»:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 2016թ. մայիսի 16-ին կյանքից հեռացել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սեմյոն Տիգրանի Հախումյանը: Հախումյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 17-ին, Երևանում: 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը:
Ցավոք, թշնամու դարանակալ գնդակը նրան գտավ մարտական դիրքում: Նրան իր մարդկային արժանիքների համար շրջապատում սիրում էին անսահման սիրով, իսկ այսուհետ այդ սերը վերածվում է պաշտամունքի:
«Ուսումնասիրել ենք այդ դեպքը, մանրամասն Ձեզ չեմ կարող ասել, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում է եղել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով երգիչ Արմենչիկի՝ զինծառայողներին կոնֆետներ բաժանելու մասին:
«Լայնամասշտաբ քայլեր են ձեռնարկվելու բանակում որոշակի կոռուպցիոն դեպքերի դեմ պայքարելու ուղղությամբ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի անչափահաս բնակչուհու ինքնասպանության դեպքի առթիվ։
Հայաստանի ռուսական ռազմակայանում «Ինֆաունա» արդի համալիրի ուսումնասիրման պարապմունքներ են սկսվել ռադիոէլեկտռրոնային պայքարի ստորաբաժանում նոր ժամանած զինծառայողների հետ:
Մայիսի 17-18-ը, մայիսի 20-ին շրջանների մեծ մասում, մայիսի 19-ին և 21-ին՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք փառք Աստծո պատվով պաշտպանեցինք մեր Հայրենիքը, մեր հողը, մեր օջախը, մեր երեխային… Ցավոք մենք տեսանք նաև վիշտը, փորձեցինք շրջացել այն. բայց եղան անդառնալի կորուստներ: Թշնամու կողմից եղան մարդու իրավունքների համատարած խախտումներ` բարբարոսական և գազանային ոճրագործություններ:
Մայիսի 14-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1989 թ. ծնված Գարիկ Մ.-ն:
Մարտական Խաչի ասպետ Վահան Բադասյանը ստորեւ ներկայացված տեսանյութում պատմում է, թե ինչ միջադեպ է տեղի ունեց ապրիլյան իրադարձություններից հետո ԼՂՀ-ում, երբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն այցելել է Արցախ:
Մայիսի 14-ին սոցիալական ցանցով տարածվեց մի լուսանկար, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են Երևանի «Լունապարկ»-ի տարածքում ծառի տակի կանաչ տարածքը տախտակապատում: Այս փաստը չվրիպեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի ուշադրությունից և նա նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին.
Վերջերս, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում զինվորը երկու վիրահատություն է տարել։ Երկու դեպքում էլ` սկզբում աջ, իսկ ապրիլի 4-ին` ձախ աջքի վիրահատության ընթացքում հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Վիրահատությունները բարեհաջող են անցել: Մասնագետների կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցները` վիրավորի տեսողությունը վերականգնելու համար:
Qatar Airways-ն ավելացնում է Հայաստանն իր չվերթերի չվացուցակին և նախատեսում է շաբաթվա ընթացքում 4 թռիչք իրականացնել Դոհա-Երևան-Դոհա՝ Հայաստանը կապելով աշխարհի 150 քաղաքների հետ: Առաջին օդանավը վայրէջք է կատարել այսօր վաղ առավոտյան:
ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանի սպանության դեպքի առթիվ։
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն Արալեռում պարգեւատրել է սփյուռքահայ բարերարներին: Մանրամասները՝ ԵԿՄ տեսանյութում:
Հայ դիրքապահները պատրաստ են դիմակայել ցանկացած սադրանքի: Մանրամասները՝ ԵԿՄ-ի տեսանյութում:
Մայիսի 16-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: