Մահացել է ԿԳՆ նախարարի խոհրդականը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 2016թ. մայիսի 16-ին կյանքից հեռացել է ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սեմյոն Տիգրանի Հախումյանը: Հախումյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 17-ին, Երևանում: 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը:

1965-1972 թվականներին աշխատել է ԵՊՀ պրոռեկտոր,

1972-1973 թվականներին՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր,

1973-1988 թվականներին՝ ՀԽՍՀ լուսավորության նախարար,

1988-1989 թվականներին՝ ՀՀ ժողկրթության նախարար,

1992-2000 թվականներին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:

2011 թվականից ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդականն էր:

Սեմյոն Հախումյանը բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է: Արժանացել է մի շարք պարգևների: ՀՀ պետական մրցանակի դափնեկիր է:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Հախումյանների ընտանիքին և հարազատներին:

Սեմյոն Տիգրանի Հախումյանի անունը և ավանդը, որպես կրթության ոլորտի երախտավորի՝ մշտապես կմնա մեր հիշողություններում:

Սեմյոն Հախումյանի թաղման կապակցությամբ ձևավորվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ:

Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է.

Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 17-ին ժամը 1800-ին Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Թաղման արարողությունը՝ մայիսի 18-ին, ժամը 1300-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց:

Տեսանյութեր

Լրահոս