Բաժիններ՝

Արծրուն Հովհաննիսյանը՝ զինծառայող Հովհաննես Պետրոսյանի մահվան և սահմանային իրավիճակի մասին

«Լայնամասշտաբ քայլեր են ձեռնարկվելու բանակում որոշակի կոռուպցիոն դեպքերի դեմ պայքարելու ուղղությամբ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Իջևանի զորամասերից մեկում գլխի հատվածում ստացած հրազենային երկու կրակոցից մահացել էր զինծառայող Հովհաննես Պետրոսյանը: Նշենք, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Անդրադառնալով այդ դեպքին՝ Ա. Հովհաննիսյանը նշեց, որ տեղյակ է դեպքին, բայց իրավասու չէ պատասխանել այդ դեպքի առնչությամբ որևէ հարցի: «Ես գիտեմ այդ դեպքի մասին, քանի որ արդեն կա վարույթ, ես իրավասու չեմ դրա վերաբերյալ հարցերին պատասխանել»:

Խոսելով հակառակորդի կողմից արդեն հայկական դիրքերի վրա կրակելու դեպքերի մասին՝ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ նույն աստիճանի վտանգ չկա, ինչքան եղել էր. «Բայց, իհարկե, ցանկացած կրակոց է մտահոգիչ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս