Հունիսի 8-ին, ժամը 12.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում՝ ծառի վրա, քաղաքացու դի կա. դին իջեցնելու համար անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իհարկե, լավագույն լուծումը կլիներ, եթե երկիրն ընդհանրապես չունենար հանքարդյունաբերություն: Բայց արդյո՞ք դա ճիշտ լուծում է: Արդյոք դա չի՞ նշանակի, որ այդ նույն բնակավայրերում չեն լինի աշխատատեղեր, երկիրը կկորցնի իր տնտեսական զարգացման կարևորագույն հատվածներից մեկը: Այսինքն՝ այստեղ շատ կարևոր է բոլորի շահերի հավասարակշռումը»:
2016 թ. հունիսի 4-ին Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցավ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) կոչով կամավորագրվածների ներկայացուցչական հավաք:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Հունիսի 7-ին, ժամը 11.40-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 55 տան մոտ վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու:
Հունիսի 8-ին, ժամը 10.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթևի վանական համալիրի մոտակայքում օդապարիկով վայրէջք կատարելիս քաղաքացին ընկել է և ստացել մարմնական վնասվածքներ. անհրաժեշտ է օգնություն:
Միավորված ազգերի կազմակերպության գործակալությունները շնորհավորում են Բելառուսին, ինչպես նաև` Հայաստանին և Մոլդովային ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի՝ մորից երեխային փոխանցման վերացման կապակցությամբ: Ն
Դավիթ եւ Հասմիկ Խաչատրյանները, որոնք ի ծնե տառապում են ուղեղային մանկական կաթվածից, հունիսի 10-ին, Աշտարակից կհասնեն Մոնրեալ, որպեսզի վիրահատութլան ենթարկվեին Մոնրեալի «Շրաիներզ» մանկական հիցանդանոցում հունիսի 14-ին։ Նրանց կեցությունը Կանադայում հովանավորելու է Կանադահայոց թեմի Հայաստանի երեխաների հիմնադրամը (CFFA)։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի դաժան ծեծը շարունակում է քաղաքական ու հասարակական լայն քննարկման թեմա մնալ: Վարկածներ կան, որ Արցախի ուժայիններն են կազմակերպել ծեծը, այլ կարծիքի համաձայն էլ Սամվել Բաբայանն ինքն է կազմակերպել այն, որպեսզի իր այցի շուրջ աղմուկ բարձրանա, ուշադրություն գրավի:
Ժամը 01:35-ի սահմաններում Վաղարշապատի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Ակնալիճ գյուղում գտնվող «Պապլավոկ» ռեստորանային համալիր, որտեղ համարներից մեկի լոգարանում հայտնաբերել են կնոջ դի:
1965 թ. ծնված Ջեմմա Ղ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ մայիսի 1-ին, ժամը 16-ի սահմաններում, Առինջ գյուղում գտնվող առևտրի կենտրոնում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են բանկային պլաստիկ քարտեր, անձնագիրը և մոտ 90.000 դրամ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում մասնավորապես ասվում է:
Հունիսի 7-ին, ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցում՝ հանրակացարանային շենքերի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Ասում են, որ հարձակում է եղել, ընկել են շրջափակման մեջ։ Ահագին՝ մոտ չորս ժամ կռվել են։ Փամփուշտներն են վերջացել, ու բոլորը բեկորային վնասվածքներ են ստացել»,- ասում է Կարենի հայրը:
Ոչ մի եկեղեցի չի ժխտում, որ երբ հարձակվում են հայրենիքի վրա, կարելի է պաշտպանվել: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ հարձակմանը՝ մինչ այժմ ագրեսիայի իմաստը չեմ տեսնում, այն թեթևամտություն և հիմարություն էր: Ադրբեջանցիների կողմից շատ պարզունակ քայլ էր Արցախը վերադարձնելու փորձը: Հուսանք՝ ռազմական գործողությունները չեն շարունակվի: Պետք է աշխատել միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ, որպեսզի Արցախը լեգիտիմ կարգավիճակ ունենա:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված հունիսի 8-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի և Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:
Հունիսի 7-ին, ժամը 17.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 39/8 հասցեում գտնվող «Ավանագարդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում (Վայոց ձորում և Սյունիքում՝ նորմայից պակաս):
Մեր բոլոր ջանքերը՝ պարզելու համար, թե ի՞նչ ուղեցույցների համաձայն են գինեկոլոգները հղիներին ռուտին (առանց ստուգելու նրանց մոտ ֆոլատների կարգավիճակը) գեր-դեղաչափով 5մգ ֆոլաթթու նշանակում, և այն էլ՝ առնվազն 3 ամսով՝ որևէ արդյունք չեն տվել։
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին ազատել են զբաղեցրած պաշտոնից։
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Ադրբեջանի քաղաքացի 1977 թվականին ծնված Վալիևա Զոհրա Վարձարքըզըն հունիսի 7-ին ադրբեջանական կողմից անցել է Հայաստանի տարածք:
Աղջիկների ավելի քան երկու երրորդը (67 տոկոսը) լիովին համաձայն է, որ համացանցում սեռական բնույթի մեկնաբանություններ կամ խնդրանքն եր ստանալու դեպքում կանհանգստանա. տղաների դեպքում այս թիվը 47 տոկոս է կազմում: Երբ, այնուամենայնիվ, առցանց սպառնալիքներ են պատահում, դեռահասները ավելի շատ դիմում են ընկերներին, քան՝ ծնողներին ու ուսուցիչներին, սակայն կեսից քիչը համոզված են, որ գիտեն, թե ինչպես պետք է օգնել առցանց ռիսկի վտանգված ընկերոջը:
Շտապօգնություն՝ ավազակային հարձակում կատարածի համար:
34-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործը ևս մեկ անգամ վերադարձվել է մեղադրողին: Գործը մեղադրողին վերադարձվել է «դատարանի 30.05.2016 թվականին կայացրած որոշման պահանջը չկատարելու հիմքով»: Նշենք, որ օրեր առաջ դատարանը գործը վերադարձրել էր մեղադրողին՝ մեղադրական եզրակացությունում առկա թերությունները վերացնելու համար:
Քաղաքացի Խաչիկ Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հիշյալ բաժնի ծառայողները ծեծի են ենթարկել որդուն՝ Արկադի Մ.-ին և թոռանը՝ Հարություն Մ.-ին: