![](/banners/BeFunky-design.jpg)
Վթարային ջրանջատումներ Նոր Նորքում և Նորք-Մարաշում
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/water-poured-into-glass.jpg)
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված հունիսի 8-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի և Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: