Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործը կրկին վերադարձվել է մեղադրողին

Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործը ևս մեկ անգամ վերադարձվել է մեղադրողին: Գործը մեղադրողին վերադարձվել է «դատարանի 30.05.2016 թվականին կայացրած որոշման պահանջը չկատարելու հիմքով»: Նշենք, որ օրեր առաջ դատարանը գործը վերադարձրել էր մեղադրողին՝ մեղադրական եզրակացությունում առկա թերությունները վերացնելու համար:

Նշենք, որ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի երկու բուժաշխատողների՝ մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին:

Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Մարգարյանի հղիությունը, բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև՝ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով՝ դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես մանկաբարձ-գինեկոլոգ, այսինքն` հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաև՝ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական և որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով՝ դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս