«Ինձ համար անհասկանալի է վրացական դրոշակը հայկական ինքնաթիռի վրա, որի վրա գրված է՝ Արմենիա»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրային խորհրդի ավիացիայի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» հ/կ նախագահ, ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:
Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև իբրև թվարժեքներ: Այդ տառ-թվերով են ստեղծվել միջնադարյան Հայաստանի ճշգրիտ գիտություններին վերաբերող բոլոր գրքերը: Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ում որպես փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանի անհետանալու վերաբերյալ Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել նրա անհետ կորելու դեպքի վերաբերյալ:
Մարտի 30-ին, ժամը 19.05-ին ահազանգ է, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Դեբեդ փողոցի թիվ 3 հասցեում այրվում է իրեն պատկանող ավտոմեքենան:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ:
«Սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման նպատակը հասարակությանը բնակարանով ապահովելն է: Աշխատանքներն ընթացքի մեջ են, քննարկումներ են իրականացվում: 2010 թվականից երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններ ապահովող ծրագրով 2000-ից ավելի ընտանիքներ հնարավորություն են ստացել լուծել իրենց բնակարանային խնդիրները»,-շեշտեց նա`հավելելով, որ նախագիծը ներկայացվելու է կառավարություն:
Նոր ստուգայցեր Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
Մարտի 29-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի, գոտկային հատվածի և գլխի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 44-ամյա Արմեն Թ.-ն: Նա հայտնել է, որ Նոր Նորք համայնքի տարածքում ամրանի վրա վայր է ընկել:
իճվակրություն կամ կեղծ ժանտախտ: Ո՞րն է Վահրամաբերդում հավերի անկման պատճառը, դեռ հայտնի չէ: Անասնաբույժը դեպքի մասին այսօր է տեղեկացել ու չի հասցրել զննել թռչուններին:
«Անցյալ տարի գրանցվել է 353 աղետ, որոնցից 198-ը բնական բնույթ են կրում: Ըստ վիճակագրության, սա ամենամեծ քանակությունն է մեկ տարվա ընթացքում: Բոլոր կատակլիզմներից, ինչպես բնական, այնպես էլ մարդածին, ընդհանուր տնտեսական վնասները 2015 թվականին կազմել են 92 մլրդ դոլար»,- նշվում է փաստաթղթում:
34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհայտ կորած:
Հանրապետությունում շարունակվում են արձանագրվել բացասական ջերմաստիճաններ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Ամին Զ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը, եւ հաջորդ օրերին, հանրապետությունում դիտված ցածր ջերմաստիճանն Արարատի մարզի որոշ համայնքների գյուղացիական տնտեսություններին հասցրել է 70-90 տոկոս վնաս:
Այս լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հետևայլ գրառմամբ. «Իմ պահած ռետինե սապոգներից մեկը Սասուն Միքայելյանի համար ենք վերցրել, մյուսը ինձ համար»:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 29-ամյա Մ.Ղուրշուդյանի մահվան դեպքի առթիվ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 31-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Նարինե Ա.-ն նշել է, որ հայտնաբերվածը պատկանում է ամուսնուն` 1955 թ. ծնված Գագիկ Հ.-ին:
Հայաստանում մեկնարկում են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար գումար հանգանակող «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի աշխատանքները: «Ֆոնդ 100» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամները հայտնի ռադիոհաղորդավարներ Լուսինե Բադալյանը, Գոռ Գլումովը, Հակոբ Պաիկյանն ու Արամ Կարախանյանն են: Հիմնադրամի նախագահը Տիգրան Բալոյանն է:
Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՌՌՀԻ) եվրասիական համաժողովի շրջանակներում ապրիլի 5-9-ը կկայանա ՌՌՀԻ-ի պատվիրակության հերթական այցը Հայաստան:
Շվեյցարիայի գեղատեսիլ Լուգանո քաղաքում, շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանի նախաձեռնությամբ օրերս կայացավ բարեգործական մի շատ կարևոր միջոցառում` նվիրված Գյումրու անօթևան ընտանիքներին բնակարան նվիրաբերելու գործին:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ստորագրել է հրամանագիր՝ Վասիլի Աթաջանյանին ԼՂՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ նշանակելու մասին՝ ազատելով նրան ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից։
Ոստիկանները բացահայտեցին բրոնզեդարյան շրջանի՝ առանձնակի արժեք ներկայացնող զարդերի գողությունը:
«Քննություն ենք կատարում դրսի հետ կապված ուղղություններով, ինչի հիմքը, կարծում եմ, ունենք: Այսօր ձեր կողմից նշվածը բացառել ես չեմ կարող: Դա իր պատասխանը կստանա, կարծում եմ, նախաքննության ավարտական փուլում»:
Այնուհետև քաղաքացի Դանիել Թ.-ն բռնություն է կիրառել իր անօրինական գործողությունները կանխող, հիշյալ բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանի նկատմամբ: Տևական ժամանակ Դանիել Թ.-ն չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին, շարունակել է բռնություն կիրառել վերջինիս նկատմամբ, որի ընթացքում ոստիկանն իրեն ամրակցված ատրճանակից կրակոց է արձակել, ինչի հետևանքով Դանիել Թ.-ն ստացել է մարմնական վնասվածք:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության և Արագածոտնի մարզի իրավապահների համագործակցության արդյունքում «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության հուշարձանի ( պետ.ցուցիչ` 2.87.1) տարածքում գանձագողություն կատարելու պահին իրավապահների կողմից բերման են ենթարկվել Կոտ այքի մարզի բնակիչներ Արման Հովհաննիսյանը և Նվեր Զախարյանը:
Մարտի 29-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Գյուլիքևխյան փողոցում հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված Մարիամ Մ.-ին, ով մարտի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Մարտի 31-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Իր ներկայացրած ուղերձից էլ պարզ է դառնում, դեսպանատներին հասցեագրված նամակի բովանդակությունից էլ է պարզ լինում, ինչպես նաև այդ քանակությամբ զենք և ռազմամթերից էլ դա ակնհայտ, որ խումբը գործողությունների գնալու դեպքում չէր վարանելու իր տրամադրության տակ գտմվող այդ ամենը գործածելու հարցում, եթե դրա անհարժեշտությունը կծագեր»:
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 29-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: