Գազի մատակարարման ծավալները չեն արդարացրել «Գազպրոմի» հույսերը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարին ՀՀ ավելի շատ գազ է ներկրվել, քան անցած տարվա հունվարին: Չնայած տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն մեր տեղեկություններով մատակարարվող գազի ծավալների ավելացումը չի արդարացրել «Գազպրոմի» հույսերը:

Խնդիրն այն է, որ գազի սակագնի նվազեցումը իրականացվեց այն հիմնավորմամբ, թե դա կհանգեցնի սպառման զգալի աճին, ինչն էլ իր հերթին կնվազեցնի գազի մատակարարման ինքնարժեքը: Սակայն, չնայած ցուրտ հունվարին, գազի սպառման ծավալները այնքան չեն աճել, որ այդ սպասումները իրակականան: Ուստի, ըստ նախնական հաշվարկների, սպառողներին նվազեցված սակագնով գազի մատակարարումը տարվա ընթացքում վնասաբեր կլինի «Գազպրոմ Արմենիայի» համար: Իսկ այդ վնասները, ըստ պայմանավորվածությունների, իր վրա է վերցնելու այդ ընկերության սեփականատերը` ռուսական «Գազպրոմ» ընկերությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս