Բաժիններ՝

Առեղծվածային դեպք Արագածոտնի մարզում. 18:30-ին խորդանոցում կախվել է հայրը, իսկ 07:00-ին՝ նույն վայրում հայտնաբերվել է նրա տղայի կախված դին. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 8-ին ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժին Արագածի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հնաբերդ գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Հովիկ Կարապետյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ ավագ քննիչ Մկրտիչ Ստեփանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ մահացածը 60-ամյա Մեսրոպ Ալամյանն էր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մի քանի ժամ է պահանջվում, որպեսզի ոստիկաններն ու քննիչները համոզեն մահացածի տղային՝ 34-ամյա Դերենիկ Ալամյանին, որպեսզի նա հոր դին թույլատրի տեղափոխեն հիվանդանոց՝ դատաբժշկական փորձաքննության:

Դատաբժշկի նախնական եզրակացույթան համաձայն՝ Մ.Ալամյանի մահը վրա է հասել կախվելու միջոցով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Ալամյանը ինքնասպան է եղել իրենց տան անասնգոմին կից խորդանոցում՝ հակի թելով:

Արդեն հաջորդ օրը՝ փետրվարի 9-ին, ժամը 07:00-ի սահմաններում ոստիկանության Արագածի բաժին Արագածի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Հնաբերդ, որտեղ տներից մեկի անասնագոմին կից խորդանոցում կախված վիճակում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

Նույն օպերատիվ քննչական խումբը մեկնում է Հնաբերդ ու տեղում պարզում, որ դիակը հայտնաբերվել է Մ. Ալամյանի տան անսանագոմին կից խորդանոցում, իսկ կախվածը հանդիսանում էր նրա տղան՝ Դերենիկ Ալամյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս