Հ. Սահակյանը նախ նշեց, որ իր կարծիքով՝ ինքը Թ. Պողոսյանին որևէ անգամ առիթ չի տվել, որ նա կասկածի՝ ինքն իր կատարած աշխատանքը հարգո՞ւմ է, թե՞ ոչ. «Որպես պատգամավոր, որպես Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, որպես Էթիկայի հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ՝ մշտապես նշել և դատապարտել եմ նման դրսևորումները։ Դա պատգամավորի վարքագիծն է, պետք է Էթիկայի հանձնաժողովը վերաբերմունք հայտնի»։
«Վերջին ժամանակահատվածում Կրթության պետական տեսչության կողմից հանրապետության տարածքի հանրակրթական հաստատություններում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ»:
ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց Առողջապահության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և մարզպետներին:
«Արարատ տրանս» ընկերության բեռնատարները, որոնցից մեկը Հայաստան պետք է տեղափոխեր մոտ 10 տոննա բանան, մոտ երկու շաբաթ է Լարսի անցակետի ռուսական հատվածում կայանված են։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Ռաֆայել Մանուկյանը։
Սկսվել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության շրջանը։ Գրեթե բոլոր վարորդները, որոնց մեքենաների ապահովագրության ժամկետն ավարտվել է կամ մոտ է ավարտին, այս օրերին զանգեր են ստանում տարբեր ԱՊՊԱ գործակալներից, որոնք առաջարկում են զեղչերով, գայթակղիչ պայմաններով հենց իրենց մոտ ապահովագրել ավտոմեքենան։ Բանն այն է, որ յուրաքանչյուր գործարքից ԱՊՊԱ գործակալները բոնուսներ են ստանում, և նրանց վարձատրությունը կախված է կատարած գործարքների քանակից։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարարական տվեց, որն առնչվում է նախարարությունների կողմից առաջարկված կառավարության տարեկան միջոցառումների ծրագրի կետերին և գերակա խնդիրներին:
Պատգամավորներից մեկը տեղից բացականչեց՝ «փաստորեն գործ տվող կաշխատես», որին Թ. Պողոսյանն այսպես արձագանքեց. «Եթե հանուն իմ ազգի, ազնվության ու օրենքի կարելի է գործ տվող համարվել, թող տենց էլ լինի։ Պատկերը հետ վերադարձնենք, նոր քվեարկենք»։
«Առանց համապատասխան վերլուծության, այլ շահագրգիռ կառույցների հետ քննարկման և մշակման, միայն խնդրի վերբերյալ գերատեսչության ընդհանուր տեսական վերաբերմունք պարունակող գրությունները չեն ընդունվելու, վերադարձվելու են կատարման՝ հսկողությունից չհանվելով»:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ Էդգար Գևորգյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար: Որոշման նախագիծը գործադիրի նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ Էդգար Գևորգյանը բավական մեծ փորձ ունի:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ձայների՝ կողմ՝ 84, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 1 հարաբերակցությամբ։
ՀՀ կառավարության անդամներն այսօր հերթական նիստից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հիշատակը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Արդեն մոտ 2 շաբաթ է` ձյան առատ տեղումների և բքի պատճառով ճանապարհահատվածը որոշակի սահմանափակումներով բաց էր միայն մարդատար և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար: Բեռնատարները 10 օրից ավելի է` սահմանակետում սպասում են եղանակային պայմանների բարելավմանը: Նախարարը զրուցել է վարորդների հետ, հետաքրքրվել, թե ինչպիսի աջակցության կարիք ունեն:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 02.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղու թիվ 1 շենքի բնակարաններից մեկում ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով բնակարանը ջրալցվում է. ջրամատակարարումը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ Նկարիչների միության շենքում գտնվող հյուրանոցում հայտնաբերվել է Ռոբերտ Հարությունյանի դին`գլխի շրջանում հրազենային վիրավորումով: Վերջինս ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբայրն է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն անվավեր է ճանաչել վարչական իրավախախտման գործի վերաբերյալ այս տարվա մայիսի 30-ին իր իսկ որոշումն այն բանից հետո, երբ տնտեսվարողի շահերի պաշտպանը դիմել է դատարան: «Հայց» փաստաբանական ընկերությունից Armtimes.com-ին փոխանցեցին, որ տուգանքի որոշումը փաստաբանի կողմից բողոքարկվել է վարչական դատարանում:
Առավոտյան ժամը 07:00-ի դրությամբ ողջ հանրապետության տարածքում առկա է ձյան ծածկ: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Արագած լեռան Քարե լիճ հատվածում 100սմ, Ամբերդում 80սմ, Հրազդանում 56սմ, Քաջարանում 51սմ, Ապարանում 50սմ, Ամասիայում 43սմ, Ջերմուկում 40սմ, Դիլիջանում 38սմ, Արարատյան դաշտում և Երևանում 10-17սմ:
Հայտնել էինք, որ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանին բարձր վարձատրությամբ աշխատանք են առաջարկել Վրաստանում՝ մասնավոր ոլորտում: Նա հաստատել էր մեր տեղեկությունը, սակայն նշել էր, որ որեւէ հավելյալ ինֆորմացիա չունի տրամադրելու:
Պրիմիտիվ գողության դեմ պայքարող Կարեն Կարապետյանը բավական է մտնի պետգնումների կայք եւ տասնյակ կասկածելի ծախսեր կտեսնի։ Օրինակ, հետաքրքիր է՝ ինչպես է պատահում, որ նույն ապրանքը մի քանի գերատեսչություն գնում է մի գնով, մյուսները՝ շեշտակի բարձր գնով։
Կոտայքի նախկին մարզպետ, վարչապետի նախկին խորհրդական Կովալենկո Շահգալդյանի հարկահավաք փեսայի՝ Հրանտ Կարապետյանի անվան շուրջ հերթական աղմուկն է հասունանում: Երեք-չորս օր առաջ Հրանտ Կարապետյանը Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի պետի պաշտոնից ազատվել եւ նույն պաշտոնով Գավառ է տեղափոխվել:
Փակ են Բավրայի անցակետը, Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-Զանգեր, Թալին-Մաստարա, Ծիլքար-Սպիտակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա, Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհները:
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Գազել» մակնիշի 2902Լ պ/հ (վարորդ` Կ. Մ.) ավտոմեքենան և 17 ուղևոր:
Երեւան-Գյումրի M1 միջպետական ավտոճանապարհին երթեւեկությունը երեկ կաթվածահար էր եղել: Ձնաբքի պատճառով անանցանելի դարձած մայրուղու ամբողջ երկարությամբ մեքենաների կուտակումներ են առաջացել Գյումրի-Թալին հատվածում:
«Փաստ» թերթի տվյալներով` վերջին ամիսներին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ տարբեր հանդիպումների ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դժգոհել է բենզինի շուկայում տիրող իրավիճակից:
Ալավերդի քաղաքում կատարված սպանության մանրամասները:
Մայրաքաղաքում, չդադարող ձյան տեղումներին զուգահեռ, շարունակվում են ձնամաքրման աշխատանքները:
Զոհվեց՝ զինված խմբին վնասազերծելիս:
INTOSAI-ի 22-րդ համագումարի հետո, դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների վերահսկիչ կառույցների հանդիպումը:
Մարիխուանան դատապարտյալին չհասավ: