Խոշոր վթար Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին. կա զոհ և վիրավորներ. երեքի վիճակը ծանր է (լրացված)

Փետրվարի 11-ին, ժամը 02:19-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 3-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է,որ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի  35 AU 637 պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Մ.) և «Fiat» մակնիշի 35 LP 019 պետհամարանիշով (վարորդ՝ Տ. Բ.) ավտոմեքենաները: Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել ուղևորներ՝ Վ. Պ.-ին (2008 թ.), Գ. Է.-ին (1982 թ.), Կ. Մ.-ին (1974 թ.), Ռ. Պ.-ին (1986 թ.) և մոտեցրել շտապօգնության մեքենային, ովքեր հոսպիտալացվել են Ստեփանավան քաղաքի ԲԿ:

Բժիշկները Վ.Պ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ ծանր: «Wolkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել Ա. Մ.-ի (1954 թ.) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս