Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի փոխանցմամբ Գյումրու 16 տարբեր հասցեում խուզարկություններ են իրականացվել: Սակայն, նախաքննության շահերից ելնելով, գաղտնի է պահվում, թե ո՞ր քրեական գործի շրջանակում են իրականացվում քննչական գործողությունները կամ դրանց արդյունքում ինչ է հայտնաբերվել:
Մարտի 31-ի գիշերը «Կինո Մոսկվայի» մոտ կանգնեցրած «Երազ Ռակետա» ավտոմեքենան գողացել են: Վերջինս համարվում է հայկական առաջին ու միակ մարդատար մեքենան՝ հավաքված «Սովետի վախտով»՝ «Երազ» գործարանում:
Մարտի 31-ին և լույս ապրիլի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակվել է պահպանվել լարվածությունը:
Մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում:
«Գիտեք, կարծում եմ, յուրաքանչյուր լուրի կամ կարծիքի մեջ ճշմարտություն կա: Դեռեւս նման մտահղացում չունեմ, բայց դա լավ միտք է, գուցե ապագայում այդ առումով մի բան լինի, գուցե ոչ: Կոնկրետ ես դեռեւս պատրաստ չեմ նման բան անելու, ինքս դեռ չեմ ուզում, բայց ապագայում գուցե, ինչու՝ ոչ»:
«Այն կապահովի հղիներին, կերակրող մայրերին, վաղ հասակի երեխաների խնամք իրականացնողներին և բուժաշխատողներին ճշգրիտ, արդիական և առևտրային ճնշումներից զերծ տեղեկատվության տրամադրումը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Մարտի 31-ին, ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
Վերջերս համացանցում տարածված այն տեղեկատվությունը, որ 2016 թվականի դեկտեմբերից եվրոպայում ծնված երեխաների մաշկի տակ RFID չիպեր կտեղադրվեն, իրար էր խառնել ամբողջ համացանցը:
Ինչպես հաղորդում են Հայաստանի պաշտոնական աղբյուրները, Մարո Գուլոյանը ինքնասպան է եղել` իր տնային խալաթի գոտիով կախվելու միջոցով:
Մարտի 31-ին, ժամը 19.28-ին տեղեկատվություն է ստեցվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում գտնվող «Կարաս» թոնրատան ծխնելույզում հրդեհ է բռնկվել:
Սահմանի հյուսիսարևելյան հատվածում երբեք խաղաղ չի եղել: Հակառակորդը միշտ էլ կրակել է՝ կրակել քարի, թփի տակից: Կրակել է գյուղերի վրա, կրակել է դաշտում աշխատող գյուղացու, մանկապարտեզի ու դպրոցի վրա… Թշնամին այս ուղղությամբ տասնյակ դիվերսիաներ է փորձել իրականացնել, սակայն, ամեն անգամ ծանր կորուստներ կրելով, ետ է շպրտվել:
Երկրորդ գողությունը հարևանի տնից:
Մարտի 28-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1993 թ. ծնված Սիլվա Ս.-ն և հայտնել, որ թիվ 28 ավտոբուսից իջնելուց նկատել է, որ գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ և բանկային քարտ:
65 տարեկան հասակում մահացել է ճարտարապետ Զահա Հադիդը: Մահվան պատճառը դարձել է սրտի կաթվածը:
Քրեական գործով նաև որոշումներ են կայացվել քննությունից թաքնված Հովհաննես Թորիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց կալանք ընտրելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պատմամշակութային առանձնակի արժեք ունեցող՝ բրոնզեդարյան շրջանի հնաոճ առարկաներ հափշտակելու դեպքի առթիվ:
Գյումրիում հազարավոր ընտանիքների նման Սարգսյաններն ապրում են տնակային անբավարար պայմաններում: Թեպետ 1988-ի երկրաշարժից հետո պետության կողմից նրանք փոխհատուցվել են բնակարանով, այնուհանդերձ սոցիալական խնդիրների պատճառով բնակարանը վաճառել են ու գնել ժամանակավոր կացարան:
Երեկ երեկոյան Վոթերթաունի St. James եկեղեցուն կից սրահում Մասաչուսեթսի Բելմոնտ փողոցի հայտնի Seta’s Cafe-ի տիրուհի, հայազգի խոհարար Սեդա Դաքեսյանի գլխավորությամբ ընթրիք է պատրաստվել ԱՄՆ-ում գտնվող Սերժ Սարգսյանի և մոտ 70 հյուրերի համար:
Մարտի 29-ին SHAMSHYAN.com-ը նյութ էր հրապարակել, որով սոցիալապես անապահով և առողջական խնդիրներ ունեցող 86-ամյա Արաքսյա Մանուկյանը խնդրանքով դիմել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ցանկություն հայտնելով, որ իրեն տեղափոխեն տարեցների խնամքի կենտրոն:
Փետրվարի 22-ին, ժամը 02.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցից, կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերքերով, բուժօգնության է տեղափոխվել մոտ 27 տարեկան, անձը չպարզված տղամարդ:
«Հանցավոր խմբի» գործով կալանավորված Ասյա Մկրտչյանը գրավի դինաց ազատ կարձակվի։
«Իսկ պարոն Ջհանգիրյանի կարծիքն ո՞ւմ է հետաքրքիր այդ հարցի վերաբերյալ»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մատաղիսի» գործով դատապարտվածների շահերը շուրջ 9 տարի պաշտպանած փաստաբան Հայկ Ալումյանը:
Ինչպես հայտնել էինք, դատարանն այսօր բավարարել է «հանցավոր խմբի» գործով կալանավորված Մարինե Կաթանյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը:
«Այսօրվա կառավարության որոշումով սննդի բոլոր հնարավոր տեսակները, փոխարինիչները նաև կարգավորվելու են, համապատասխանաբար՝ նրա վերաբերյալ ուսուցողական և լրատվական բոլոր նյութերը կարգավորվելու են Առողջապահության նախարարության կողմից, որն արդեն կբացառի որևիցե տեսակի ոչ մասնագիտական պարզաբանումները»:
The Guardian-ը հրապարակել է հայ պրոֆեսիոնալ լուսանկարիչ Դիանա Մարկոսյանի «1915» կոչվող լուսանկարչական նախագծի համար արված 3 լուսանկարներից մեկը, որը պատկերում է Ցեղասպանությունից մազապուրծ 105-ամյա ծերունու լուսանկարը՝ նշելով, որ դա ամենահուզիչ լուսանկարչական պատմություններից է, որը պատմում է հայրենիքը կորցրած մարդու ճակատագրի ու Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության մասին:
Մարտի 31-ի վաղ առավոտյան, երբ մարդիկ շտապում են աշխատանքի, երեխաները՝ դպրոց, ավելի փոքրերը՝ մանկապարտեզ, մայրաքաղաքի Չարենցի փողոցում կրակոցներ հնչեցին: Իրավիճակն արտակարգ էր. գետնին ընկած վիրավոր, դեպքի վայրից հեռացող ավտոմեքենա, շփոթահար անցորդներ…
Մարտի 25-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Սյուզաննա Ս.-ն և հայտնել, որ ոմն Հայկ ծեծել է իրեն, վերցրել հեռախոսը, որպեսզի ոստիկանություն չզանգի:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 1-ին ժամը 08.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու Երևան-Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, «Զվարթնոց» օդանավակայանը պայթեցնելու վերաբերյալ սուտ հաղորդում ներկայացրած անձի ինքնությունը, դրդապատճառները։ Հնարավոր ահաբեկչության մասին հաղորդումն ստացվել էր էլեկտրոնային փոստի միջոցով՝ մարտի 24-ին, «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային հասցեով։
Մեղադրյալն ազատ կարձակվի, երբ գումարը կմուծվի և կներկայացվի համապատասխան ապացույցը: Որոշումը կայացրել է դաավոր Գագիկ Պողոսյանը: