Բաժիններ՝

Մելիտա Հակոբյանը կոչ է անում զերծ մնալ փողոցում վաճառվող լցնովի պաղպաղակներից և «Գումի» շուկայում վաճառվող մսամթերքից

«Շուկայում առկա է սպառողի դեֆիցիտ, արտադրողների վիճակը, իրոք, բարդացել է. կան ընկերություններ, որոնք սպառող չունենալու պատճառով շաբաթական ընդամենը մեկ օր են աշխատում»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ամառվա սեզոնին օրգանիզմն աղիքային վարակների նկատմամբ առավել խոցելի է դառնում՝ մեծ աղեր և միկրոէլեմենտներ կորցնելու հետևանքով. «Տհաճ իրավիճակներից խուսափելու համար պետք է մաքուր ջրի տեսքով հեղուկ ընդունել:

Մ. Հակոբյանը հայտնեց, որ վերջին շրջանում իրենք ստուգումներ են անցկացրել կաթնամթերք և մսամթերք արտադրող մի շարք հայտնի ընկերություններում և հիացած էին հայտնի գործարաններից մեկի շամպայնի՝ առանց շեղումների արտադրությունից. «Ինչ վերաբերում է կաթնամթերքին, ապա մեր եղած երեք հայտնի ընկերությունների արտադրանքը համապատասխանել է լաբորատոր բոլոր պահանջներին՝ սկսած շենքային և տեխնիկական պայմաններից, վերջացրած հումքով: Պաղպաղակի շուկայում ևս վիճակը գոհացուցիչ է, շատ ընկերություններում պաղպաղակը պատրաստում են ոչ թե բուսական յուղերով, այլ կարագով: Ազգաբնակչությանը կոչ եմ անում զերծ մնալ փողոցում վաճառվող լցնովի պաղպաղակներից»:

Մ. Հակոբյանը նշեց, որ առաջատար երեք ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքում՝ մթամթերքի արտադրության ոլորտում խախտումներ չեն հայտնաբերել: Նա կոչ արեց միս-մսամթերք չգնել հայտնի «Գումի» շուկայից:

Կարդացեք նաև

Նա ասաց, որ մինչև տարեվերջ հրապարակելու է տեղական շուկայի բոլոր անբարեխիղճ արտադրողների անունները, որոնց արտադրանքը շատ հաճախ հասնում է անգամ մեծ սուպերմարկետներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս