
«Սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանի քանդման աշխատանքները». Անահիտ Թարխանյան

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է.
«Սկսվել են «Զվարթնոց» օդանավակայանի քանդման աշխատանքները:
Հայաստանի ղեկավարությունը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո շարունակում է մեր հայրենիքը ոչնչացնելու իր քաղաքականությունը: Նրանք անտեսեցին հայկական եւ միջազգային ճարտարապետական եւ հասարակական կազմակերպությունների բազմաթիվ կոչերը՝ պահպանել «Զվարթնոց» օդանավակայանը, որպես ազգային ճարտարապետության արժեք եւ պետության համար ստրատեգիկ նշանակություն ունեցող համալիր:
Արգենտինացի ձեռներեցը, ում ի պահ էր տրվել մեր ազգի խորհրդանիշներից մեկը, սկսել է «Զվարթնոց» օդանավակայանի պատմական մասնաշենքի քանդման աշխատանքները։
Իր երկրում նման գործելաոճը պատժվում է օրենքով: Արգենտինայի իշխանություններին՝ իրենց քաղաքացուն կարգի հրավիրելու պահանջով, հուլիսի 8-ին տեղի կունենա հավաք-երթ՝ Ազատության հրապարակից դեպի Արգենտինայի դեսպանատուն:
Պաշտպանեն՛ք «Զվարթնոցը» միասին»: