
Ծաղկաձորում ընտանիքի անդամները թունավորմամբ հոսպիտալացվել են. shamshyan.com

Կոտայքի մարզում այսօր ժամը 18:50-ի սահմաններում Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր թունավորում աշխտանշաններով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Թունավորված քաղաքացիներն են Արարատի մարզի Սայաթ -Նովա գյուղի բնակիչներ, 42-ամյա Ռոմիկ Ժամհարյանը, 36-ամյա Արմեն Ալավերդյանը, 32-ամյա Իրինա Այվազյանը, 28-ամյա Անի Շահվերդյանը, 3-ամյա Բաբկեն Ալավերդյանը: Բժիշկների նախնական եզրակացության համաձայն, նրանք թունավորվել են քոթեջներից մեկում պահածոյացված շուշան օգտագործելու հետևանքով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։